fbpx
Սպորտ
17:10 05/12/2019

Անչելոտին հաջորդ շաբաթ կարող է հեռացվել Նապոլիի գլխավոր մարզչի պաշտոնից

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին արդեն հաջորդ շաբաթ կարող է հեռացվել պաշտոնից։ Բանն այն է, որ ակումբը չի կարողանում վերջին 8 խաղերում հաղթանակ տոնել։

Daily Mail-ի հաղորդմամբ՝ եթե «Նապոլին» չկարողանա հաղթել առաջիկա խաղերում՝ «Ուդինեզեի» (Ա Սերիա) և «Գենկի» (ՉԼ խմբային փուլ) հետ, ապա Անչելոտիի օրերը հաշված կլինեն ակումբում։

Այս պահին «Նապոլին» զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։

Ավելի վաղ հաղորդվում էր․ որ Անչելոտիի փոխարեն թիմի ղեկը կարող է ստանձնել «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ