Ջեն Փսակի
Միջուկային գործարքի վերաբերյալ բանակցություններում Իրանը բարձրացնում է դրա հետ կապ չունեցող հարցեր․ Սպիտակ տուն
ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հերթական ճեպազրույցի ընթացքում խոսել է նաև Իրանի հետ միջուկային գործարքի հարցի վերաբերյալ։ Փսակին նշել է, որ Միացյալ Նահանգների կարծիքով՝ գործարքի ողջ պատասխանատվությունը կրում է Իրանը։ Նա ընգծել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է հզոր գործարքի ստորագրման, սակայն Իրանը Վիեննայի բազմակողմ բանակցություններում հարցեր է բարձրացրել, որոնք միջուկային համաձայնագրի ու դրա…
Ռուսները պատժամիջոցներ են սահմանել Բայդենի հանգուցյալ հոր նկատմամբ․ Փսակի
ԱՄՆ սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ոչ թե Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի, այլ նրա հանգուցյալ հոր նկատմամբ։ Փսակիի խոսքերը փոխանցում է Business Insider-ը։ Փսակին պարզաբանել է, որ ԱՄՆ նախագահի ամբողջական անունը Ջո Բայդեն Կրտսեր է, իսկ Ջո Բայդենը նրա հայրն է։ Միևնույն ժամանակ,…
Ինչպե՞ս են որոշումները կայացվում ՆԱՏՕ-ում․ պարզաբանել է Սպիտակ տան խոսնակը
Ամերիկայի Միացյալ Նահանգների Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին խոսել է այն մասին, թե ինչպես են ՆԱՏՕ-ում որոշումներ կայացնում։ Նրա խոսքերը փոխանցում է BBC-ն։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ում որոշումները չեն կարող պատրաստվել առանձին պետությունների կողմից ու պատասխան միջոցները պետք է քննարկվեն բոլոր գործընկերների կողմից։ Փսակիի խոսքով՝ ոչ ոք չի ցանկանում ներքաշվել Ռուսաստանի հետ պատերազմի…
Ռուսաստանը կարող է ցանկացած պահի հարձակվել Ուկրաինայի վրա. Սպիտակ տուն
Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է հարձակվել Ուկրաինայի վրա։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի խոսքերը փոխանցում է Meduza-ն։ Փսակին հայտարարել է, որ Պուտինն այս ճգնաժամը ստեղծել է՝ 100 հազար ռուս զինվորի Ուկրաինայի հետ սահմանին տեղակայելով, ինչպես նաև՝ Բելառուսում հավելյալ զորավարժություններ անելու նպատակով՝ Բելառուս-Ուկրաինա սահմանին զորք տեղակայելով։ Փասկին նաև…
ԱՄՆ-ն չի կարող ազդել ՆԱՏՕ-ի որոշման վրա․ Փսակին՝ Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու վերաբերյալ
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հայտնել է, որ ԱՄՆ-ն չի կարող՝ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ կառույցի որոշմանը։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։ Սակայն Փսակին նշել է, որ ՆԱՏՕ-ի դռները միշտ պետք է բաց մնան դրան անդամակցել ցանկացող պետությունների համար։ Դրա հետ մեկտեղ պետությունները կատարեն պարտավորություններն ու նպաստեն եվրաատլանտյան տարածաշրջանի անվտանգությանը։





