ջեռուցման համակարգ
Լճաշենի մարզադպրոցում ջեռուցման համակարգ է կառուցվելու
ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի մարզադպրոցում Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի ջեռուցման համակարգ։ Այս մասին տեղեկանում ենք Գեղաքունիքի մարզպետարանի Facebook-ի էջից։ Նշվում է, որ մարզադպրոցի ջեռուցման համակարգի կառուցման ծրագիրը հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի այս տարվա հունիսի 29-ի նիստում։ Ըստ աղբյուրի՝ Ծրագրի ընդհանուր արժեքը 10 միլիոն 616 հազար դրամ, որի 50 տոկոսը Կառավարությունն է…
Արագածավան և Արտենի բնակավայրերի մանկապարտեզներում ջեռուցման համակարգեր կկառուցվեն
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Մարզպետը նշել է, որ Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արագածավան համայնքի Արագածավան և Արտենի բնակավայրերի մանկապարտեզներում ջեռուցման համակարգեր կկառուցվեն: «Հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Արագածավան համայնքի «Արագածավան և Արտենի բնակավայրերի մանկապարտեզների գազիֆիկացում և ջեռուցում» ծրագիրը:…
Հայտարարվել է ԱԺ պատուհանների և ջեռուցման համակարգի նախագծման մրցույթ
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը, գնումների օրենքի համաձայն, հայտարարում է պատուհանների և ջեռուցման համակարգերի նախագծման և նախահաշիվների պատրաստման մրցույթ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը։ «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը, անչափ կարևորելով բյուջետային միջոցների կորուստների նվազեցումը և էներգախնայողության մակարդակի բարձրացումը վարչական շենքերում, նախաձեռնում է հին մասնաշենքի պատուհանների և…
Կանադայում 35 դպրոցականների են հոսպիտալացրել շմոլ գազից թունավորվելու պատճառով
Մոնրեալի տարրական դպրոցի 35 աշակերտների և 8 աշխատակիցների են հոսպիտալացրել շմոլագազից թունավորվելու հետևաքով: Այդ մասին հայտնել է CTV հեռուստաալիքը: Հռուստաալիքի տվյալներով՝գազի տարածման պատճառ է դարձել ջեռուցման համակարգի անսարքությունը: Ընդամենը տարահանվել է շուրջ 300 մարդ: Հոսպիտալացված երեխաների և դպրոցի աշխատակիցների վիճակը ներկայում կայուն է, հաղորդել է «Ինտերֆաքսը»:




