fbpx
Խորհրդարան

18:00 16/5/2019

Հայտարարվել է ԱԺ պատուհանների և ջեռուցման համակարգի նախագծման մրցույթ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը, գնումների օրենքի համաձայն, հայտարարում է պատուհանների և ջեռուցման համակարգերի նախագծման և նախահաշիվների պատրաստման մրցույթ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը։

«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը, անչափ կարևորելով բյուջետային միջոցների կորուստների նվազեցումը և էներգախնայողության մակարդակի բարձրացումը վարչական շենքերում, նախաձեռնում է հին մասնաշենքի պատուհանների և ջեռուցման համակարգի փոխարինման աշխատանքներ։

Պատուհանները և ջեռուցման համակարգն արդեն բազմամյա շահագործման արդյունքում խիստ մաշված են և իրենց ֆունկցիան իրականացնում են մասնակիորեն` առաջացնելով էներգիայի էական կորուստներ։

Ըստ այդմ, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը գնումների օրենքի համաձայն` հայտարարում է պատուհանների և ջեռուցման համակարգերի նախագծման և նախահաշիվների պատրաստման մրցույթ։ Առաջարկում ենք բոլոր շահագրգիռ պրոֆեսիոնալ կազմակերպություններին մասնակցել մրցույթին, որի վերաբերյալ տվյալները կարող եք գտնել հետևալ հղումներով»,–ասված է գրառման մեջ:

Վերեվ