ջերմոց
Ռեալը 225 մլն եվրո վարկ կվերցնի` ջերմոցների համար
«Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեույում» մարզադաշտի խոտածածկը պահելու համար ստորգետնյա ջերմոց կկառուցի։ Այս նպատակին հասնելու համար մադրիդյան ակումբը 27 տարով ընդհանուր 225 միլիոն եվրո վարկ կվերցնի 1,53 տոկոս տոկոսադրույքով։ Այս դիզայնը թույլ կտա խոտածածկը մաքրել և պահպանել ֆուտբոլային հանդիպումների համար օպտիմալ պայմաններում: Այսպիսով մարզադաշտում հնարավոր կլինի տարբեր միջոցառումներ իրականացնել՝ չվնասելով խոտածածկը, հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:…
Արմավիրում փոթորիկը միլիոնների վնաս է հասցրել ջերմոցատերերին
Արմավիրի մարզի Գայ գյուղում երեկվա փոթորիկը լուրջ վնասներ է հասցրել ջերմոցատներին։ Այս մասին գյուղապետ Սեյրան Մարկոսյանը հայտնել է Sputnik Armenia-ին։ Նա նշել է, որ ամենը տեղի է ունեցել 20-30 րոպեների ընթացքում։ Քամին պոկել, պատռել է ջերմոցների թաղանթները, վնասել, արմատախիլ արել բույսերը։ Մարկոսյանի խոսքով՝ կա ջերմոց, որի վերականգնման համար 5 միլիոն դրամ է պետք՝ բույսերը չհաշված։…
Սիփանիկում գյուղացին ընտանիքի հետ 1000 քմ մակերեսով ջերմոց է պատրաստել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության պատրաստած տեսանյութն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Առատ բերք ստանալ այնտեղ, որտեղ գրեթե ոչինչ չի աճում: Սիրում եմ մեր այս տեսակը»: Սիփանիկ գյուղում գյուղատնտես Արտակ Ղարանլղյանը սեփական ձեռքերով ու ընտանիքի անդաների օգնությամբ պատրաստել է 1000 քմ մակերեսով ջերմոց: Ջերմոցում աճեցնում են լոլիկ, վարունգ, պղպեղ…
Լուսառատ գյուղում կանեփի բույսերով ջերմոց է հայտնաբերվել
Մարտի լույս 22-ի գիշերը ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։ Ըստ տեղեկությունների՝ Լուսառատ գյուղի բնակիչներից մեկը կանեփ է աճեցնում։ Լուսադեմին բաժնի մարզային և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունների ծառայողները զննեցին 73-ամյա Ժորա Ավետիսյանի տան բակը։ Ջերմոցատիպ շինությունում հայտնաբերվեց 414 կանեփի բույս՝ ընդհանուր 12 կիլոգրամից ավելի քաշով։ Ջերմոցատիպ շինության մոտ էլ…




