ջիվան աբրահամյան
Կյանքից հեռացել է ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի մայրը. ՊՆ-ն ցավակցական խոսք է հղել
Մահացել է ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի մայրը: ՀՀ պաշտապանության նախարարությունը ցավակցական խոսք է հղել․ «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը». Գարեգին Նժդեհի մարգարեական խոսքերն առավել հնչեղ են դառնում հատկապես այն ժամանակ, երբ վտանգվում են հայրենքի սահմաններն ու ժողովրդի անդորրը: Երբ առյուծածին մայրերի հերոս որդիները հայրենիքի փրկության նժարին դնում են ամենաթանկն ու սեփական արյամբ…
Ջիվան Աբրահամյանի հետ կապված դեպքը ՀՀ իրավապահների իրավասության տիրույթում է. Արցախի դատախազություն
Հանրահավաքի ժամանակ Ջիվան Աբրահամյանի հետ կապված դեպքը ՀՀ իրավապահների իրավասության տիրույթում է, քանի որ այն կատարվել է ՀՀ-ում: Այս մասին նշված է Արցախի Հանրապետության դատախազության հաղորդագրության մեջ: «ՀՀ Երևան քաղաքի Ազատության հրապարակում 25.05.2019թ. տեղի ունեցած հավաքի ընթացքում հավաքի մասնակից Ջիվան Աբրահամյանի կողմից սպառնալիք պարունակող հայտարարություններ էին արվել Արցախի Հանրապետության Նախագահի հասցեին: Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից…
Ջիվան Աբրահամյանը ազատ է արձակվել
Ջիվան Աբրահամյանն ազատ է արձակվել: Նա այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի միջոցով։ Նա բերման էր ենթարկվել երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ հնչեցրած սպառնալիքների կասկածանքով: https://www.facebook.com/sakhkalyan/videos/2319991521377424/
Հանրահավաքի ընթացքում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով բերման է ենթարկվել Ջիվան Աբրահամյանը
Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցված սպառնալիքների կասկածանքով բերման ենթարկված անձ կա: ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց, որ ոստիկանության Կենտրոնականի բաժին է բերման ենթարկվել քաղաքացի Ջ. Ա.-ն. դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Մեր տեղեկություններով, բերման ենթարկվածը հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանն է. վերջինս երեկ…
Արշավիր Ղարամյանը ԼՂՀ գլխավոր դատախազից պահանջում է ուսումնասիրել Ջիվան Աբրահամյանի` Բակո Սահակյանի հասցեին հնչեցված սպառնալիքները
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել՝ պահանջելով ուսումնասիրել մայիսի 25-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի կազմակերպիչներից մեկի` Ջիվան Աբրահամյանի ելույթը, որը պարունակում է սպառնալիքներ` ուղղված ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Հրապարակումը ներկայացնում ենք ստորև․ «Դիմում եմ ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին և պահանջում եմ ուսումնասիրել սույն թվականի մայիսի 25-ին ՀՀ մայրաքաղաք Երևանի…