Ջոն Ինյարիտու
Ինյարիտու․ Ցեղասպանության ճանաչումը բարոյական հրամայական է
Իսպանիայի պատգամավոր Ջոն Ինյարիտուն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական արդարություն է, այլ բարոյական հրամայական։
Ցեղասպանության ճանաչումը արդարություն է պահանջում, ասում է իսպանացի պատգամավորը
Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն նշում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ուղեկցվի կանխարգելման, հաշվետվողականության և վերականգնողական արդարադատության մեխանիզմներով։
Պետք է ձեռնարկել միջոցներ Ադրբեջանի սպառնալիքները զսպելու համար. Ջոն Ինյարիտու
Իսպանիայի Կոնգրեսի անդամ Ջոն Ինյարիտուն տեսաուղերձ է հրապարակել Գորիսից: «Բարի լույս Գորիսից: Այս քաղաք են ժամանում Լեռնային Ղարաբաղում / Արցախում էթնիկ զտումներից փախչող հազարավոր հայեր։ Բացի մարդասիրական օգնության ծավալի անհրաժեշտ ավելացումից, պետք է նաև ձեռնարկել միջոցներ Ադրբեջանի սպառնալիքները զսպելու համար»,- ասել է իսպանացի կոնգրեսականը:
Իսպանիայի Կոնգրեսն ընդունեց ԼՂ-ին օգնություն ուղարկելու ու Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու միջնորդությունը
Իսպանիայում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Իսպանիայի Կոնգրեսն ընդունեց Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու՝ պատգամավոր Ջոն Ինյարիտուի առաջարկ-միջնորդությունը»։ Հիշեցնենք, որ Ինյարիտուն պատերազմական գործողությունների ընթացքում այց էր կատարել Արցախ։ Որից հետո էլ նա ներկայացրել էր իր միջնորդությունը Կոնգրես։ Պատգամավորի խոսքով՝ աշխարհի չի կարող այլ կողմ նայել։ https://www.facebook.com/EmbajadadeArmenia/posts/1631886010343928
Լիակատար աջակցություն ու համերաշխություն եմ հայտնում Արցախին․ Ինյարիտու
Իսպանացի կոնգրեսական Ջոն Ինյարիտուն Twitter-ի իր էջում գրել է, որ 3 լարված օր Արցախում անցկացնելուց հետո վերադարձել է Երևան։ «Ինձ հաջողվեց հանդիպել մի քանի ընկերների հետ, տեսա քաղացիական ենթակառուցվածքների փլուզումներ և տուժեցի քաղաքի հրետակոծությունից», – գրել է Ինյարիտուն։ Գրառման վերջում կոնգրեսականն իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնել Արցախին։ Come back to Yerevan after 3…




