ջորջիա նահանգ
Կորոնավիրուսի տարածման ֆոնին ԱՄՆ-ում զենքի վաճառքը ռեկորդային է դարձել․New York Times
The New York Times թերթը գրել է, որ Ամերիկայի Միացյա Նահանգներում ռեկորդային է դարձել հրազենի առքուվաճառքը։ Թերթի դիտարկմամբ ավելի շատ վաճառք եղել է միայն 2013 թ․ հունվարին։ Վաճառվել է 2 մլն միավոր հրազեն 2 մլն միավոր ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երկրորդ ընտրվելու երդմնակալությունից հետո, քանի որ նախագահը հանդես էր եկել զենքի վաճառքի կանոնները խստացնելու…
Հայ լրագրողուհու գոտկատեղից ներքև ձեռք տված ԱՄՆ նախարարին ազատազրկում է սպառնում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ում ձերբակալվել է Ջորջիա նահանգի Երիտասարդության գործերով նախարար Թոմաս Կալավեյը, ով իրեն անպարկեշտ արարք է թույլ տվել WSAV-Tv 3 հեռուստաալիքի հայկական արմատներով թղթակից Ալեքս Բոզարդջյանի նկատմամբ։ Ինչպես հաղորդում է RusArmInfo-ն՝ դեպքը տեղի է ունեցել օրերս՝ Սավանա քաղաքում, երբ լրագրողուհին վարում էր ուղիղ եթերը՝ բարեգործական վազքի ժամանակ։ Այդ ընթացքում նրան հետևից մոտենում է վազողներից մեկն ու…
Ջորջիայում տորնադոյի պատճառով արտակարգ ռեժիմ է սահմանվել
ԱՄՆ Ջորջիա նահանգի ղեկավար Բրայան Կեմփը շրջանի տարածքում տորնադոյի հետևանքով արտակարգ ռեժիմ սահմանելու մասին կարգադրություն է ստորագրել: Փաստաթուղթը զետեղվել է տեղի կառավարության Twitter-ի էջում: Այս պահին արտակարգ ծառայությունների աշխատակիցները շարունակում են գնահատել աղետի հասցված վնասները: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ալաբամա նահանգում տոնադոյի հետևանքով զոհվել է 22 մարդ:
Ամերիկյան Ռոկմարտում հրաձգության ժամանակ չորս մարդ է մահացել
Ամերիկյան Ջորջիա նահանգի հյուսիսում երկու հրաձգության հետևանքով 4 մարդ է մահացել, ևս 2-ը՝ տուժել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով իշխանություններին: Նշվում է, որ միջադեպերը տեղի են ունեցել Ռոքմարտ քաղաքում: Մանրամասները չեն հաղորդվում:
Ջորջիա նահանգի բնակիչը ցանկանում էր պայթեցնել Սպիտակ տունը
Ամերիկյան ոստիկանությունը ձերբակալել է Ջորջիա նահանգից 21-ամյա Հաշեր Ջալալ Թահեբին՝ Վաշինգտոնում Սպիտակ տան վրա հակատանկային հրթիռի օգտագործմամբ գրոհ նախապատրաստելու համար, հայտնել է Associated Press գործակալությունը: AP-ի տեղեկատվությամբ՝ տղամարդը ձերբակալվել է նախօրեին այն բանից հետո, երբ փորձել է իր ավտոմեքենան փոխանակել զենքով և պայթանյութով: Իրավակարգի ուժերը նրանից առգրավել են ինքնաշեն պայթանյութ և հակատանկային հրթիռ: AP-ն նշում է,…