ջրաշեն
Մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարին
Հուլիսի 16-ին ՀՀ Դատախազությւոնը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել…
Ասֆալտապատվել է Ջրաշեն թաղամաս տանող ճանապարհը
Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ասֆալտապատվել է Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն թաղամաս տանող ճանապարհը: Այժմ Ջրաշեն թաղամասի բնակիչներն, ինչպես նաև մեր բոլոր քաղաքացիները կարող են անվտանգ երթևեկել այս ճանապարհով:
Ջրաշենի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների առթիվ հարուցված քրգործն ընդունվել է ՔԿ-ի վարույթ
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ջրաշեն համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նյութերի նախապատրաստմամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել չարաշահումներ: Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, համայնքային…
Ջրաշենում ճանապարհները հիմնանորոգվում են տեղական շինանյութով (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է տեղադրել, որոնցում երևում են Լոռու մարզի Ջրաշեն համայնքի գյուղական ճանապարհները։ Վարչապետը լուսանկարներին կից գրել է․ «Լոռու մարզի Ջրաշեն համայնք. գյուղական ճանապարհների հիմնանորոգում տեղական շինանյութով»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2673293406324371?__cft__[0]=AZUdjMPeU90dglQhZxp0JmIITqpjowNMi7hl6akIm_WktXMj2xBPPahqLJ6QV4zq5IVWsbdQHks1dK4CAPfmR5ky5vyGY5RTRQELQriPe_3cHmtrarupNkCjc2F1a3BsVieXdknFPCVblCu5m6fasrP-1Q_pQNIm0SMuWhYO-CxZ1A&__tn__=%2CO%2CP-R
Ջրաշեն գյուղում մեքենան թեքվել էր դեպի ձորը
Ապրիլի 4-ին, ժամը 16:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի թռչնաբուծարանի մոտակայքում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի անիվը վնասվել է, ավտոմեքենան թեքվել է դեպի ձորը. առկա է ձորն ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները «Ford Transit»…
Նոր կյանք՝ հողե պաստառով ճանապարհներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք․ «Այս տարի քաղաքապետարանը փողոցների նորոգման ծրագրում ընդգրկեց նաև հողե ճանապարհները: Ծրագրում ընդգրկվել է նաև Ջրաշենի փողոցներից մեկը: Շուրջ 350մ երկարությամբ այս փողոցը կունենա 4-4.5 մետր լայնություն: Զրոյից կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքում խստորեն հետևում են աշխատանքների որակին: Երևանի հողե պաստառով ճանապարհների ասֆալտապատումն իրականացվեց երկու փուլով: Տարեկան ծրագրով նախատեսված էր ասֆալտապատել…
Ջրաշեն և Լեռնավան համայնքների երեխաների նախակրթության հարցը կլուծվի
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր գրառում է կատարել՝ անդրադառնալով Լոռու մարզի Ջրաշեն և Լեռնավան համայնքների նախակրթարանների խնդրին: «Իմ մարզային այցերի ընթացքում Լոռու մարզի Ջրաշեն և Լեռնավան համայնքի բնակիչները բարձրացրել են իրենց համայնքներում նախակրթարաններ ունենալու խնդիրը։ Դիմել եմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Ինձ տեղեկացնում են, որ մշակել են «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ…
Ռուսաստանի քաղաքացին Ջրաշենում տնակ է հրդեհել
Հունիսի 30-ին, ժամը 5:05-ին ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ջրաշեն գյուղի սկզբնամասում տնակ է այրվում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը ժամը 4:30-ի սահմաններում բնակելի տնակում հրդեհը բռնկվել է տանիքի այն հատվածից, որտեղից մտել է էլեկտրական հոսանքի մալուխները և տնակը գույքի հետ միասին ամբողջովին այրվել է: Հրդեհի ժամանակ տնակում…
Հրդեհ Ջրաշեն թաղամասում
Հուլիսի 14-ին, ժամը 21:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրաշեն և Մուշավան թաղամասերի մոտակայքում այրվում են խոտածածկ տարածք և տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:33-ին, մարվել՝ 22:49-ին: Պարզվել է, որ Ջրաշեն թաղամասում այրվել են 1 հա բուսածածկ տարածք և ոչ բնակելի…
Հրդեհ Ջրաշենի գերեզմանատան մոտակայքում
Հուլիսի 13-ին, ժամը 13:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վերին Ջրաշեն թաղամասի գերեզմանատան մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:02-ին, մարվել՝ 22:20-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ջրաշեն գյուղում տնակն ամբողջությամբ այրվել է
Հունիսի 30-ին, ժամը 04:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 7 տնակի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:08-ին, մարվել՝ 05:45-ին: Ամբողջությամբ այրվել է Ա.Ա.-ին պատկանող տնակը (մոտ 45 քմ): Այս մասին տեղեկացնում են ՀՀ…
Հորդառատ անձրևների հետևանքով ջրալցվել էին բնակելի տների նկուղները
Հունիսի 11-ին, ժամը 19:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ջրալցվել են 1-ին փողոցի մի քանի բնակելի տան նկուղներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ջրալցվել են 1-ին և 5-րդ փողոցների տների նկուղները: Փրկարարները ջուրը հեռացրել են նկուղներից: Այս…
Ջրաշենի 5 բնակիչ թունավորվել է շմոլ գազից
ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժինը ապրիլի 4-ին,` ժամը 01.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել Ջրաշեն գյուղի 5 բնակիչ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը` ժամը 00.30-ի սահմաններում, տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայից արտանետված…
Գազի արտահոսք Ջրաշենում
Ապրիլի 4-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն են ստացել Ջրաշեն գյուղի 5 բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որն նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայից արտանետված շմոլ գազից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն: Այս մասին հայտնում…