Ռադա
Զելենսկին իշխանության ապակենտրոնացման մասին օրինագիծ է ներկայացրել Ռադային
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի Գերագույն ռադային է ներկայացրել երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու օրինագիծ՝ կապված իշխանության ապակենտրոնացման հետ: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru կայքը: Օրինագծի տեքստը, սակայն, դեռ չի հրապարակվել: Խորհրդարանն ստացել է փաստաթուղթը և փոխանցել ղեկավարությանը՝ քննարկման համար: 2015 թվականին Ուկրաինայի սահմանադրական դատարանն իշխանության ապակենտրոնացման մասին օրինագիծը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող: Բացի դրանից՝…
Զելենսկու կուսակցությունը կարող է 237 տեղ ստանալ նոր Ռադայում
Ուկրաինայի նորընտիր Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» նախագահական կուսակցությունը կարող է ստանալ 237 տեղ և ինքնուրույն մեծամասնություն կազմել: Այդ մասին են վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մշակված արձանագրությունների 45 տոկոսի՝ TACC-ի կատարած վերլուծության արդյունքները։ Նախնական տվյալներով՝ «Ժողովրդի ծառան» կուսակցական ցուցակներով կարող է Ռադայում ստանալ 122 տեղ, իսկ մեծամասնական ընտրատարծքներում՝ 115 տեղ: «Ընդդիամդիր պլատֆորմ – Հանուն կյանքի»…
Ուկրաինան Գերագույն ռադա է ընտրում
Այսօր վաղ առավոտից Ուկրաինայում մեկնարկել են Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները։ Корреспондент-ի հաղորդմամբ՝ ընտրատեղամասերը 199 ընտրաշրջաններում բացվել են առավոտյան ժամը 8։00-ից և կփակվեն 20։00-ին։ Ընտրություններն անցկացվում են մեծամասնական-համամասնական սկզբունքով։ Միամանդատ շրջաններում քվեարկությանը մասնակցում է 3220 թեկնածու, որից 1404-ը ներկայացնում է 58 կուսակցություն և բլոկ, իսկ 1680-ն ինքնաառաջադրված թեկնածուներ են։ Բազմամանդատ-մեծամասնական համակարգով ընտրություններին մասնակցում է 2747 թեկնածու՝…
Սաակաշվիլին կոչ է արել քվեարկել Զելենսկու կուսակցության օգտին
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը հրաժարվում է մասնակցել Ռադայի ընտրություններին, որոնք տեղին կունենան վաղը՝ հուլիսի 21-ին։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Սաակաշվիլին իր կողմնակիցներին կոչ է արել քվեարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության օգտին։ Նրա խոսքով՝ ինքը չի…
Դարթ Վեյդերը Ռադայի ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը
Կիևի բնակիչ Դարթ Վեյդերը կմասնակցի Ռադայի արտահերթ ընտրություններին Օդեսայի ընտրատարածքում: Այս մասին տեղեկանում է երկրի ԿԸՀ-ն: Ինչպես նշվում է, Դարթ Վիկտորովիչ Վեյդերը ծնվել է 1987թ.-ին, Ուկրաինայի քաղաքացի է: Բացի դրանից՝ նա «Ուժի մութ կողմը» ընկերության տնօրենն է, ինչպես նաև «Դարթ Վեյդերի ԲԼՈԿ» կուսակցության անդամը: Նշվում է, որ 2015 թ.-ին այդ քաղաքական ուժը ընտրություններում 44 Դարթ…
Զելենսկին հայտարարել է Ռադան ցրելու մասին
Վլադիմիր Զելենսկին ուկրաինացի ժողովրդին հավատարմության երդում է տվել, ինչից հետո Սահմանադրական դատարանը հայտարարել է նրան Ուկրաինային նախագահ: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Գերագույն Ռադայի նիստի հանդիսավոր արարողության ժամանակ: Գերագույն Ռադայի սրահում նոր նախագահը հայտարարել է, որ ցրում է ուկրաինական խորհրդարանը: «Ես ցրում եմ ութերորդ գումարման գերագույն խորհուրդը», — ասել է նա: Նոր նախագահը նաև հորդորել…
Զելենսկու շտաբում նշել են այն օրինագծերը, որոնք առաջինն են մտցնելու Ռադա
Նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու շտաբի ներկայացուցիչ Դմիտրի Ռազումկովը նշել է այն ութ օրինագծերը, որոնց վրա այժմ աշխատում է իրենց թիմը, որ դրանք ամենաարագ ժամկետում մտցվեն խորհրդարան։ «Դրանք ժողովրդաիշխանության, ուղղակի ժողովրդավարության նորմերի ընդլայնման, պատգամավորական անձեռնմխելիությունը, նախագահական անձեռնմխելիությունը հանելու մասին, ժողովրդական պատգամավորին հետ կանչելու մասին, դատարանների անձեռնմխելիության մասին և պաշտոնազրկման մասին օրինագծերն են, որոնք առաջինն են ներկայացվելու…
Գերագույն ռադան Սահմանադրության մեջ ամրագրեց ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամագրվելու Ուկրաինայի քաղաքականությունը
Ուկրաինայի խորհրդարանը նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկությամբ վերջնականապես հաստատել է փոփոխությունները երկրի Սահմանադրության մեջ, որոնցով ամրագրվում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամագրվելու Ուկրաինայի քաղաքականությունը. այս որոշումը փետրվարի 7-ի նիստում պաշտպանել է 334 խորհրդարանական՝ անհրաժեշտ առնվազն 300 ձայնի դեպքում։ Օրենքում նաև առաջարկվում է Սահմանադրության անցումային դրույթներից բացառել այն նորման, որն իրավական հիմքեր էր տալիս Ղրիմում ՌԴ Սևծովյան նավատորմի…
Տիմոշենկոն առաջադրվել է նախագահի թեկնածու
Յուլյա Տիմոշենկոն առաջադրվել է Ուկրաինայի նախագահի թեկնածու։ Հունվարի 22-ին այս մասին հայտարարվել է «Բատկիվշչինա» կուսակցության համագումարում, որի առաջնորդ է հանդիսանում Տիմոշենկոն։ «Մեծ երկիրն է իմ նպատակը, որից ես ոչ մի քայլ չեմ ընկրկի, ահա թե ինչու եմ ես այսօր իմ թեկնածությունն առաջադրում նախագահի պաշտոնի համար»,-համագումարում հայտարարել է Տիմոշենկոն: Տիմոշենկոյի համար սա արդեն երրորդ փորձը կլինի՝…








