Գերագույն ռադան Սահմանադրության մեջ ամրագրեց ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամագրվելու Ուկրաինայի քաղաքականությունը

Հրապարակող՝

CC2850AC-14D2-425F-97A9-0CA2DBC1DBCE_cx0_cy17_cw53_w1023_r1_s

Ամենադիտվածներ

Ուկրաինայի խորհրդարանը նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկությամբ վերջնականապես հաստատել է փոփոխությունները երկրի Սահմանադրության մեջ, որոնցով ամրագրվում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամագրվելու Ուկրաինայի քաղաքականությունը. այս որոշումը փետրվարի 7-ի նիստում պաշտպանել է 334 խորհրդարանական՝ անհրաժեշտ առնվազն 300 ձայնի դեպքում։

Օրենքում նաև առաջարկվում է Սահմանադրության անցումային դրույթներից բացառել այն նորման, որն իրավական հիմքեր էր տալիս Ղրիմում ՌԴ Սևծովյան նավատորմի բազավորման համար:

Պորոշենկոն ավելի վաղ Ռադային առաջարկել էր փոփոխություններ մտցնել Սահմանադրության ներածականի, մի շարք հոդվածների և անցումային դրույթների մեջ, որոնք «ամրագրում են Ուկրաինայի ընտրությունը և նրա՝ որպես եվրոպական ընտանիքի անդամի տեղը», ինչպես նաև Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելուն միտված քաղաքականությունը: Քաղաքականության մեջ այս ուղեգծին պետք է հետևեն նախագահը, նախարարների կաբինետը և Ռադան:

Խորհրդարանն այս փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունել էր 2018 թվականի նոյեմբերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ամենաթարմ