Ռազմական օբյեկտ
CENTCOM-ի Լուսանկարները Ցույց են Տալիս Իրանի Մարտական Հրթիռային Կայանը
CENTCOM-ը հրապարակել է պատկերներ, որոնք ցույց են տալիս Իրանի Կուհ-է Բարջամալի բալիստիկ հրթիռների հավաքման օբյեկտը՝ դրա ոչնչացումը վերջին հարվածներից հետո:
Իսրայելը հարվածել է Դամասկոսին
Իսրայելը Լիբանանի օդային տարածքից հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մի շարք ռազմական օբյեկտների։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ Նշվում է, որ սիրիական ՀՕՊ-ին հաջողվել է հրթիռների մեծ մասին ոչնչացնել։ Ըստ աղբյուրի՝ Իսրայելը հարվածել է նաև Հոմս քաղաքի մոտ տեղակայված ռազմական օբյեկտներին։
Ռուսաստանի ռազմական օբյեկտում պայթյուն է գրանցվել․ կան զոհեր
Արխանգելսկի շրջակայքում գտնվող ռազմական օբյեկտում պայթյուն է գրանցվել ու հրդեհ բռնկվել: Այս մասին հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը: Նախնական տվյալներով՝ զոհվել է 2 մարդ, 15-ը վիրավորվել:



