ռազմական օգնություն
Գերմանիան բացառում է Taurus հրթիռների մատակարարումը Ուկրաինային՝ պատճառաբանելով Կիևի սեփական զինատեսակները
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ուկրաինային այլևս Taurus հրթիռներ չի անհրաժեշտ, պնդելով, որ Կիևի սեփական արտադրության հեռահար զենքերն այժմ ավելի արդյունավետ են:
Հյուսիսային Կորեան բնակարաններ է բացում Ուկրաինայի պատերազմում զոհված զինվորների համար
Փհենյանը բացել է նոր բնակելի թաղամաս Ռուսաստանի պատերազմին աջակցելիս զոհված զինվորների ընտանիքների համար՝ նպատակ ունենալով օրինականացնել իր ռազմական օգնությունը և ամրապնդել միասնությունը։
Օրբանը Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետ
Վիկտոր Օրբանը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու էներգամատակարարումը և Ուկրաինայում խաղաղապահ ջանքերը։
Մեծ Բրիտանիան խոստացել է 450 մլն ֆունտ ռազմական օգնություն Ուկրաինային
Մեծ Բրիտանիան հայտարարել է 450 մլն ֆունտ ռազմական օգնության փաթեթ Ուկրաինային՝ ներառելով անօդաչու սարքեր, հակատանկային ականներ և տեխնիկայի վերանորոգում՝ Ռուսաստանի ագրեսիան զսպելու նպատակով։
Գրենլանդիայի ընտրություններ․ Դեմոկրաատիտ կուսակցության հաղթանակը և անկախության շուրջ քննարկումները Թրամփի հայտարարությունների ֆոնին
Գրենլանդիայի ընտրություններում հաղթել է «Դեմոկրաատիտ» կուսակցությունը, ինչը նոր ալիք է հաղորդում անկախության վերաբերյալ քաղաքական բանավեճերին՝ Դոնալդ Թրամփի հայտարարությունների համատեքստում:
Ֆրանսիան դեմ է Ուկրաինային ԱՄՆ օգնության դադարեցմանը և զգուշացնում է Կիևի թուլացման մասին
Ֆրանսիայի կառավարության պաշտոնյաները քննադատում են Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու ԱՄՆ որոշումը՝ պնդելով, որ դա խրախուսում է Ռուսաստանին և հետաձգում խաղաղությունը։
Ռասմուսեն Գլոբալ. Եվրոպական անվտանգության ծրագիր Ուկրաինայի համար
Ռասմուսեն Գլոբալը հրապարակել է «Եվրոպական անվտանգության ծրագիր Ուկրաինայի համար» վերնագրով փաստաթուղթ, որը ներկայացնում է առաջարկություններ՝ Ուկրաինայի անվտանգության ամրապնդման և եվրոպական ընդհանուր անվտանգության ապահովման ուղղությամբ։ Փաստաթուղթը ներկայացվել է 2024 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից։ Հիմնական առաջարկությունները ներառում են. Նոր տրանսատլանտյան բեռի բաշխման բանաձև. Եվրոպական դաշնակիցները պետք է պարտավորվեն իրենց ՀՆԱ-ի…
Շոլցի անսպասելի այցը Կիև․ Գերմանիան Ուկրաինային աջակցում է 650 միլիոն եվրոյի ռազմական օգնությամբ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անսպասելի այց է կատարել Կիև՝ հանդիպելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Սա Շոլցի առաջին այցն է Ուկրաինա ավելի քան երկու տարի անց։ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան շարունակելու է անվերապահորեն աջակցել Ուկրաինային Ռուսաստանի ագրեսիայի դեմ։ Նա նշել է, որ այս ամսվա ընթացքում Ուկրաինան կստանա 650 միլիոն եվրոյի ռազմական օգնություն, ներառյալ հակաօդային…
Ուկրաինան Նորվեգիայից կստանա F-16 ինքնաթիռներ և NASAMS զենիթահրթիռային համակարգ
Ուկրաինան Նորվեգիայից կստանա F-16 ինքնաթիռներ և NASAMS զենիթահրթիռային համակարգ: Նորվեգիան հայտարարել է Ուկրաինային նոր ռազմական օգնության փաթեթի մասին, որը ներառում է F-16 կործանիչներ և NASAMS հակաօդային պաշտպանության համակարգ։ Այս մասին հաղորդել է Միջազգային պաշտպանական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Գենադի Կովալենկոն։ Օգնության փաթեթի ընդհանուր արժեքը կազմում է 500 միլիոն եվրո։ Բացի ռազմական սարքավորումներից, Նորվեգիան նաև պատրաստակամություն է…
Մի քանի երկիր ռազմական օգնություն կտամադրեն Ուկրաինային
Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան ևս 1,4 միլիարդ եվրոյի (1,5 միլիարդ դոլար) ռազմական օգնություն կտամադրեն Ուկրաինային, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Ըստ Շոլցի՝ այս օգնության շրջանակներում Ուկրաինային կփոխանցվեն լրացուցիչ IRIS-T և Skynex հակաօդային պաշտպանության համակարգեր, Gepard հակաօդային պաշտպանության տանկեր, ինքնագնաց հրետանային համակարգեր, զրահատեխնիկա, մարտական անօդաչու թռչող…
Եվրամիությունը ևս 500 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ որպես ռազմական օգնություն. Բորել
Եվրամիության արտաքին գործերի նախարարները Բրյուսելում կայացած հանդիպմանը համաձայնության են եկել ևս 500 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինային՝ որպես ռազմական օգնություն: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Նրա խոսքով՝ նախարարները համաձայնել են նաև հավելյալ 45 միլիոն եվրո տրամադրել Ուկրաինայում ԵՄ ռազմական ուսումնական առաքելության համար ոչ մահացու սարքավորումների ձեռքբերման նպատակով: Բորելը հավելել…
ԵՄ-ն 500 մլն եվրոյի օգնության փաթեթ կտրամադրի Ուկրաինային
Այսօր ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները հավաքվել են Բրյուսելում՝ որոշելու Ուկրաինային 500 մլն եվրոյի չափով ռազմական օգնության հերթական տրանշի ճակատագիրը։ Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Հունգարիայի կառավարությունը մտադիր է արգելափակել համաձայնագիրը։ Սակայն մինչ հանդիպման մեկնարկը Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ համաձայնությունը, ի վերջո, ձեռք կբերվի։
Զելենսկին քննադատել է Գերմանիայի կառավարությանը՝
Կիևին ռազմական օգնություն տրամադրելու շուրջ ամերիկյան Ռամշտայն ավիաբազայում համաժողովի նախաշեմին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին կոչ է արել Leopard հիմնական մարտական տանկեր մատակարարել իր երկրին և այդ կապակցությամբ քննադատել Է Գերմանիայի կառավարությանը: Այս մասին գրւոմ է Deutsche Welle պարբերականից։ Ըստ պարբերականի՝ գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում Զելենսկին անընդունելի է անվանել Բեռլինի ձգտումը՝ սպառազինությունների մատակարարման հարցում…
Ուկրաինայի դաշնակիցները Կիևին տրամադրել են ավելի քան 4000 միավոր ռազմական օգնություն. Bloomberg
Ուկրաինայի դաշնակիցները Կիևին տրամադրել են ավելի քան 4000 միավոր զրահատեխնիկա, հրետանի, ինքնաթիռ և այլ սպառազինության համակարգեր, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով հոլանդական պաշտպանական վերլուծական և ռազմական հետազոտական Oryx կայքի տվյալներին։ Հրապարակման համաձայն՝ հատուկ ռազմական գործողության (SVO) ողջ ընթացքում Կիև է մատակարարվել խորհրդային ժամանակաշրջանի 410 տանկ, մոտ 300 զրահամեքենա և հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ), 1100 զրահափոխադրիչ։…
Կանադան ԱՄՆ-ից կգնի NASAMS զենիթահրթիռային համակարգ՝ Ուկրաինա տեղափոխելու համար
Կանադայի իշխանությունները ԱՄՆ-ից կգնեն NASAMS զենիթահրթիռային համակարգ (SAM) և հարակից զինամթերք՝ մոտ 400 միլիոն դոլարի չափով՝ հետագա Ուկրաինա տեղափոխելու համար։ Այս մասին հայտնում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մամուլի ծառայությունը։ Կանադայի նվիրատվությունը կօգնի Ուկրաինային ամրապնդել հակաօդային պաշտպանության համակարգերը ռազմական օբյեկտների, քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքների և բնակչության կենտրոնների վրա ավերիչ օդային հարձակումներից: Այս տրանշը 2022 թվականի նոյեմբերի…















