ռազմաքաղաքական ղեկավարություն
Բաքվում շարունակվում է Արցախի ղեկավարության դատական ֆարսը՝ խոչընդոտելով խաղաղությունը
Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կազմակերպված դատական ֆարսը, որը ներկայացվում է որպես իրավական գործընթաց, սակայն իրականում ծառայում է Ադրբեջանի քաղաքական շահերին։ Այս գործը ոչ միայն ուղղված է Հայաստանի և Արցախի դեմ, այլև խաղաղության հաստատման ջանքերի դեմ՝ դառնալով խոչընդոտ տարածաշրջանային կայունության համար։ Ադրբեջանը փորձ է անում այս դատավարությունները օգտագործել որպես ճնշման լծակ՝ հայկական կողմին…
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուժով փորձում է հասնել իր մաքսիմալիստական նպատակներին. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկու գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, զոհերի, հայկական դիրքերի գնդակոծմանն առնչվող մանրամասներ: Անդրադարձ է եղել հրադադարի պայմանավորվածությանը. զրուցակիցները հույս են հայտնել, որ այն տևական կլինի: «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուժով փորձում է…
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իգնազիո Կասսիսի հետ
Զրուցակիցներն անդրադարձան Արցախում ընթացող լայնամասշտաբ պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում ԱԳ նախարարը դաշնային խորհրդականի ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական ագրեսիայի ողջ ընթացքում արձանագրված միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումների ու պատերազմական հանցագործությունների փաստերին, որոնք միանշանակ կերպով վկայում են, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջնանպատակն է բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Մնացականյանը նշեց,…
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ջոզեֆ Բորելի հետ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հուլիսի 22-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ, որին միացել է նաև Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: «Նախարար Մնացականյանը անդրադարձ կատարեց հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հուլիսի 12-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով լարված իրադրության շուրջ վերջին…
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է ՀԱԷԿ-ի մասին Ադրբեջանի հայտարարությունը
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է` Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած սպառնալիքը հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին: Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները պետական…
Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, վիրավորվել է 2 զինծառայող
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը…