Ադրբեջանն «ավարտել է» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատական հետաքննության» փուլը

Հրապարակող՝

lxh xekavarutyun

Ամենադիտվածներ

Ադրբեջանում հոկտեմբերի 31-ին շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ դատավարությունը, որը շատ փորձագետների կողմից գնահատվում է որպես կեղծ դատական գործընթաց։ Դատավարության շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանին, Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, ինչպես նաև այլ պաշտոնյաների։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը դատավարության ընթացքում հայտարարել է, որ չի համաձայնում իրեն մեղսագրվող հանցագործությունների որոշ մանրամասների հետ։ Սակայն դատարանը մերժել է նրա միջնորդությունը։ Հոկտեմբերի 31-ին «դատական հետաքննությունն» ավարտվել է, իսկ դատավարությունը նախատեսվում է շարունակել նոյեմբերի 3-ին։

Իսկ նախորդ օրը՝ հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ադրբեջանական կողմը ներկայացրել էր փաստաթուղթ, որը, ըստ նրանց, վերաբերում էր 8 ադրբեջանցի պատանդների միաժամանակյա սպանությանը։

Ադրբեջանի կողմից իրականացվող այս դատավարությունը դիտարկվում է որպես հայ գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ճնշման և քաղաքական հաշվեհարդարի միջոց։

Ամենաթարմ