Ռայան Սեսենյոն
Կատալոնական «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում է հայտնվել անգլիական «Տոտենհեմի» 20-ամյա ֆուտբոլիստ Ռայան Սեսենյոնը։ Sky Sports-ի հաղորդմամբ՝ անգլիացի կիսպաշտպանին «Բարսայի» սկաուտները հետևում են դեռևս 2018 թվականից, սակայն արդեն կատալոնական ակումբից կապ են հաստատել «Տոտենհեմի» հետ՝ Սեսենյոնի տրանսֆերի հարցերով։ Նշվում է, որ Սեսենյոն արդեն հասցրել է դառնալ Անգլիական ֆուտբոլային լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Ֆուտբոլիստը «Տոտենհեմում» է 2019 թվականից…