fbpx
Սպորտ

20-ամյա կիսապաշտպանը գրավել է Բարսայի ուշադրությունը

Կատալոնական «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում է հայտնվել անգլիական «Տոտենհեմի» 20-ամյա ֆուտբոլիստ Ռայան Սեսենյոնը։

Sky Sports-ի հաղորդմամբ՝ անգլիացի կիսպաշտպանին «Բարսայի» սկաուտները հետևում են դեռևս 2018 թվականից, սակայն արդեն կատալոնական ակումբից կապ են հաստատել «Տոտենհեմի» հետ՝ Սեսենյոնի տրանսֆերի հարցերով։

Նշվում է, որ Սեսենյոն արդեն հասցրել է դառնալ Անգլիական ֆուտբոլային լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Ֆուտբոլիստը «Տոտենհեմում» է 2019 թվականից ու գլխավոր թիմում անցկացրել է 12 հանդիպում։ Նա 2018 թվականին համալրել է Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ