Ռանչպար
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունում տվյալներ են ստացվել դեկտեմբերի 11-ին, ժամը 03:20-ի սահմաններում, Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ։ Տվյալ դեպքի ստուգման շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ ԱԱԾ-ից հաղորդում են, որ այս գործողությունների նպատակն է պարզել դեպքի հանգամանքները և կանխել հնարավոր սպառնալիքները, որոնք կարող են խաթարել պետական…
Կառավարության սուբվենցիոն ծրագրով Արարատի մարզի սահմանամերձ Ռանչպար համայնքի մեծ մասը կգազաֆիկացվի այս տարվա ընթացքում։ Այս մասին տեղեկանում ենք Արարատի մարզպետարանի Facebook-ի էջից։ Նշվում է, որ խոսքը համայնքի 75 տոկոսի մասին է, իսկ մյուս 25 տոկոսը կիրականացվի առաջիկա տարիների ընթացքում։ Ըստ աղբյուրի՝ ծրագրի արժեքը 126 միլիոն դրամ է, որի 65 տոկոսը տրամադրում է կառավարությունը։ Նշվում է…
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք,որ սեպտեմբերի 25-ին, ժամը 13:25-ին Արարատի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Ռանչպար գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները բացել…
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ ապրիլի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերասկողության և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցները ստուգայց են կատարել ՀՀ Արարատի մարզի ջրային տարածքներում, մասնավորապես՝ Ռանչպարի և Հովտաշենի ջրամբարտակների, Սևջուր, Հրազդան գետերի տարբեր հատվածներում։ «Ապրիլի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական…
Արարատի մարզի Ռանչպար գյուղում լայն թափով ընթանում են մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Այս պահին իրականացվում է մանկապարտեզ տանող ճանապարհի և շենքի բակի ասֆալտապատում: Մանկապարտեզն իր միջոցներով կառուցում է ռուսաստանցի գործարար Մամիկոն Կարապետյանը: Վերջինս կրթօջախն ապահովելու է նաև ամբողջ գույքով: Այն նախատեսված է լինելու 30 երեխայի համար: Ռանչպարցիների համար երազանք դարձած մանկապարտեզը նախատեսվում է շահագործման հանձնել տարեվերջին:…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել Ռանչպար համայնքում ընթացող մանկապարտեզի շինարարությունից և կից գրել. «Ռանչպար համայնքի մանկապարտեզի շինարարությունն ընթանում է ողջ թափով։ Ընդ որում շինարարը՝ Մամիկոն Կարապետյանը, մանկապարտեզն ապահովելու է ամբողջական գույքով՝ ընդհուպ մինչև ծածկոցներ: Հույս ունենք՝ մինչև տարվա վերջ բացում անել»: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/530646894418374/
Մարտի 16-ին Նիկոլ Փաշինյանը անակնկալ այց էր կատարել Ռանչպար գյուղ, որտեղ շրջել էր գյուղով և զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին: Վարչապետը այցի մասին այսօր անդրադարձել է իր ֆեյսբուքյան էջում: Նա նաև բանաստեղծություն է գրել գյուղ կատարած այցի մասին: «Արարատի մարզի Ռանչպար գյուղ կատարած այցից ծանր տպավորություններով վերադարձա: Գիտեի, որ այցի արդյունքներով ինչ-որ հետեւություն պիտի…