fbpx
Իրավական

ԱԱԾ-ն ուսումնասիրում է ՀՀ-Թուրքիա սահմանի ապօրինի հատման փորձի վերաբերյալ տվյալները

border

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունում տվյալներ են ստացվել դեկտեմբերի 11-ին, ժամը 03:20-ի սահմաններում, Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ։ Տվյալ դեպքի ստուգման շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

ԱԱԾ-ից հաղորդում են, որ այս գործողությունների նպատակն է պարզել դեպքի հանգամանքները և կանխել հնարավոր սպառնալիքները, որոնք կարող են խաթարել պետական սահմանների անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։

Տեղեկությունը գտնվում է մշտադիտարկման փուլում, և համապատասխան գործողությունների արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ