Ռաֆիկ Հարությունյան
Ֆիջիում տեղի ունեցած ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում պայքարի մեջ են մտել Հայաստանի ներկայացուցիչներ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Կարեն Ավագյանը (89 կգ): Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 334 կգ (147+187) արդյունքով գրավել է 6-րդ տեղը: Կարեն Ավագյանը երկամարտում գրանցել է 341 կգ (155+186) արդյունք և զբաղեցրել չորրորդ հորիզոնականը: Պոկում վարժությունում Ավագյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ:
Ծանրամարտի Հայաստանի առաջնությունում մրցեցին ևս երկու քաշային կարգի ներկայացուցիչներ: 81 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Ռաֆիկ Հարությունյանը: Երկամարտում նա գրանցեց 340 կգ արդյունքը` պոկելով 150 կգ, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահելով 190 կգ: Հաջորդ ` 89 կգ քաշայինների մրցավեճում լավագույնը Անդրանիկ Կարապետյանն էր: Նա պոկեց 163 կգ, հրեց 185 կգ և երկամարտի 348 կգ ցուցանիշով…