ՌԴ
2024 թվականին Հյուսիսային Կորեայի պետական աջակցություն ունեցող հաքերները արձանագրեցին աննախադեպ հաջողություն՝ գողանալով $1.34 միլիարդ արժողությամբ կրիպտո ընդամենը 47 հարձակման ընթացքում: Սա կրկնակի ավել է, քան 2023-ի 20 միջադեպերում հափշտակված $660.5 միլիոնը, ըստ Chainalysis-ի զեկույցի։ Այս թվերը վկայում են, որ Հյուսիսային Կորեան 61%-ով գերակշռում է այս տարվա գլոբալ կրիպտո գողությունների մեջ՝ ամրապնդելով իր դիրքը որպես կիբերհանցագործության…
Ուկրաինայի Խարկով քաղաքում բազմահարկ շենքի վրա ռուսական կառավարվող ռումբի հարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել, հայտնել է korrespondent.net-ը։ Հարվածից հետո հրդեհ է բռնկվել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել Խարկովում հարվածի վայրից։ «Գործընկերները տեսնում են, թե ինչ է կատարվում ամեն օր: Եվ այս պայմաններում նրանց հետաձգված յուրաքանչյուր որոշում նշանակում է առնվազն տասնյակ,…
ԱՄՆ կառավարությունը 20 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային՝ որպես «Մեծ յոթնյակի» վարկի մի մաս, որը տրամադրվել է Կիևի ռեժիմին արտասահմանում ռուսական սառեցված ակտիվների միջոցներից։ Այս մասին հոկտեմբերի 22-ին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։ «Մենք 99 տոկոսով պատրաստ ենք դա անել, մի քանի փոքր բան է մնացել կարգավորել այս հարցում։ Մեզ համար ավելի կարևոր բան…
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ շուտով հանդիսավոր արարողությամբ Իրանի Իսլամական Հանրապետության հետ կստորագրվի համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ։ Այս մասին հայտնել ՌԴ նախագահը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպումից։ «Շուտով մենք կկարողանանք ամրապնդել ձեռք բերված արդյունքները Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության վերաբերյալ նոր մեծ միջազգային համաձայնագրով», – ասել է Վլադիմիր…
Եվրախորհրդարանը երեքշաբթի ճնշող մեծամասնությամբ պաշտպանել է Ուկրաինային մինչև 35 միլիարդ եվրո վարկ տրամադրելու բեկումնային նախաձեռնությունը՝ օգտագործելով Ռուսաստանի Կենտրոնական բանկի անշարժացված ակտիվները՝ վճարումներն ապահովելու համար, հայտնում է Euronews-ը։ Ստրասբուրգում այս ծրագիրը ստացել է 518 կողմ, 56 դեմ, իսկ 61 եվրապատգամավորներ ձեռնպահ են մնացել։ «Այս քվեարկությամբ մենք շատ հստակ ազդանշան ենք ուղարկում, որ օգտագործում ենք ռուսական սառեցված…
Ռուս զինվորականները հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ևս մեկ ալիք են արձակել ամբողջ Ուկրաինայի տարածքի վրա, հայտնել են ուկրաինացի պաշտոնյաները։ Ըստ հաղորդումների՝ հարվածներ են հասցվել էներգետիկ ենթակառուցվածքին: Ռուսական հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ռուս պաշտոնյաները հայտնել են ուկրաինական անօդաչու թռչող սարքի խոշոր հարվածի մասին, որը, ըստ երևույթին, թիրախավորել է արդյունաբերական պարկը, որտեղ…
Իրանը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով տրամադրել Իսրայելի տարածքի արբանյակային հետախուզության տվյալները ՝ կապված Թել Ավիվի ՝ իրանական տարածքին հնարավոր հարված հասցնելու նախապատրաստման հետ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը: Ամերիկյան պարբերականի տվյալներով՝ իրանցի զինվորականները ռուս գործընկերներին խնդրել են տրամադրել իսրայելական տարածքի արբանյակային հետախուզության տվյալները՝ կապված հրեական պետության կառավարության՝ հնարավոր պատասխան հարվածների մասին հայտարարությունների…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրոզյանը Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում քննարկմանը պատասխանել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին: «Գիտեք, այլևս գաղտնիք չէ, որ հայ հասարակության մեջ մեծ հիասթափություն կա Ռուսաստանի, նրա օգնության և ՌԴ-ի հետ ունեցած դաշինքի վերաբերյալ, քանի որ տասնամյակներ շարունակ Հայաստանի բնակչությունը մտածում էր, որ նման իրավիճակների դեպքում Ռուսաստանը մեզ կօգնի, կպաշտպանի և այլն:…
Նորվեգիան կարող է պատնեշ կառուցել Ռուսաստանի հետ 198 կիլոմետրանոց սահմանի ողջ երկայնքով, կամ դրա մի հատվածում: Նորվեգիան ոգեշնչվել է իր հյուսիսային հարևան Ֆինլանդիայի նմանատիպ նախագծից: «Սահմանային պարիսպը շատ հետաքրքիր է ոչ միայն նրանով, որ կարող է զսպող միջոց դառնալ, այլ նաև այն պատճառով, որ այն պարունակում է սենսորներ և տեխնոլոգիաներ, որոնցով կարելի է իմանալ սահմանին…
Նոր Զելանդիան պատժամիջոցների նոր փուլ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ որպես Ուկրաինա անօրինական ներխուժման իր շարունակական պատասխանի մաս: Այս միջոցառումներն ուղղված են այն կազմակերպություններին, որոնք կապված են Ռուսաստանի կողմից Զապորոժյեի ատոմակայանի օկուպացիայի հետ։ Այս մասին հայտարարել է Նոր Զելանդիայի արտգործնախարար Ուինսթոն Փիթերսը, փոխանցում է Scoop-ը։ «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ շարունակվող անօրինական ագրեսիվ պատերազմը հարձակում է կանոնների…
Ռուսաստանը պատրաստվում է կտրուկ կերպով մեծացնել անօդաչու թռչող սարքերի արտադրության ծավալները՝ տարեկան ցուցանիշը հասցնելով 1 միլիոն 400 հազար միավորի։ Այսօր Սանկտ Պետերբուրգում՝ ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվող գործարան կատարած այցի ժամանակ այդ մասին է հայտարարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «2023 թվականի ընթացքում ռազմարդյունաբերական համալիրը զորքեր էր ուղարկել 140 հազար անօդաչու սարք։ Ընթացիկ տարում մենք պատրաստվում ենք կտրուկ…
Ռուսական զինուժը Խարկովի վրա հարձակման ժամանակ հարվածել է բնակելի բազմահարկ շենքի, կա առնվազն 30 վիրավոր, այդ թվում՝ 3 երեխա։ Խարկովի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ կիրակի գիշերը ռուս զինվորականները հարվածել են երկրին 2 «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով և 1 կառավարվող Х-59 հրթիռով։ Գործարկվել է նաև…
Ռուսաստանը գնդակոծել է Խարկովը՝ «Իսկանդեր» հրթիռներով։ Վիրավորվել է 41 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, հայտնել է Խարկովի մարզի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Ըստ նրա, 10-ից ավելի հարված է հասցվել, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ սպորտի պալատը, «Նոր փոստի» մասնաճյուղը և Սալտովսկի թաղամասի առևտրի կենտրոնը։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը պարզաբանել է, որ հրթիռներից մեկը…
Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը որոշել է միանալ Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցների 14-րդ փաթեթին, հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Համապատասխան հայտարարությունը չորեքշաբթի՝ օգոստոսի 21-ին, զետեղվել է Շվեյցարիայի կառավարության կայքում։ Սահմանափակումները ուժի մեջ կմտնեն օգոստոսի 27-ից։ Հունիսի 24-ին Եվրամիությունը վերջնականապես հաստատեց Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող ռազմական ագրեսիայի։ Այն,…
Telegram մեսենջերի աշխատանքը օգոստոսի 21-ի կեսօրին խափանվել է, ասվում է Downradar կայքի հաղորդագրություններում: Խնդիրներ են նկատվում նաև այլ երկրներում. Downdetector կայքի մեկնաբանություններում նշվում է, որ Telegram-ը չի աշխատում Ղազախստանում և Ուզբեկստանում։ Telegram-ի օգտատերերի խոսքով՝ Մոսկվայում հավելվածն աշխատում է միայն VPN հավելվածի միացված լինելու դեպքում: Խափանումներ են նկատվում նաև Ռուսաստանում WhatsApp-ի աշխատանքում, ասել է Ինտերնետային պաշտպանության…