ՌԴ փոխվարչապետ
Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են հնարավորինս անցնել ազգային արժույթներով հաշվարկներին
Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են հնարավորինս անցնել ազգային արժույթով հաշվարկների, քննարկել են «Շետաբ» և «Միր» վճարային քարտերից օգտվելու հնարավորությունը, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ «Առանցքային թեմաներից էին, իհարկե, մեր երկրների ֆինանսաբանկային հարաբերությունները, փոխադարձ հաշվարկների և վճարումների անցկացման պայմանների ստեղծումը մեր իրավաբանական անձանց, կազմակերպությունների միջև»,- ասել է նա։ «Կարևոր է, որ մենք պայմանավորվեցինք հնարավորինս անցնել…
Հանդիպել են Ադրբեջանի նախագահը և ՌԴ փոխվարչապետը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ այսօր քննարկել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացումը և Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: «Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում, հատկապես նշվել է ապրանքաշրջանառության…
ՌԴ փոխվարչապետը ժամանել է Երևան
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այս պահին Երևանում է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրան դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Փոխվարչապետներն օդանավակայանից ուղևորվել են ՀՀ կառավարության շենք, որտեղ կկայանա Օվերչուկի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այսօր երեկոյան Օվերչուկը կմեկնի Երևանից։ Մինչ Երևան ժամանելը ՌԴ փոխվարչապետը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նրանք…
Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ փոխվարչապետի գրասենյակը հայտնել է, որ «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին։ «Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև գազաէներգետիկ ծրագրերի ընթացիկ հարցերը, ինչպես նաև՝ էլեկտրաէներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցությունը խորացնելու հեռանկարները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» նախաձեռնության (Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան) իրականացման հնարավորություններին։ Աղդամը իմ հայրենիքն…




