Ռոբերտ Լևանդովսկի
Մյունխենի «Բավարիայի» լեհ գոլահար Ռոբերտ Լևանդովսկին կրկնել է «Մանչեսթեր Յունայթեդի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուի գրանցած ռեկորդը՝ 2013 թվականին։ Այս մասին տեղեկացնում է Opta-ն։ Բանն այն է, որ Բունդեսլիգայի վերջին տուրում Լևանդովսկին կրկին դարձավ գոլի հեղինակ, որը նրա 69-րդ գոլն էր 2021 թվականի օրացուցային տարվա ընթացքում։ Այդ նույն ցուցանիշը գրանցել էր Ռոնալդուն 8 տարի առաջ։
Թուրինի «Յուվենտուսը» աչք է դրել Մյունխենի «Բավարիայի» լեհ գոլահար Ռոբերտ Լևանդովսկու վրա։ Այս մասին տեղեկանում ենք Todo Fichajes-ից։ Նշվում է, որ թուրինյան ակումբը ցանկանում է հզորացնել հարձակման գիծը։ Ըստ աղբյուրի՝ «Յուվեն» պաշտոնապես առաջարկ կանի «Բավարիային» ձմռան ընթացքում։
Globe Soccer Awards-ը Ներկայացվել է այս տարվա լավագույն ֆուտբոլիստի 6 հավակնորդներին։ Այս մասին տեղեկանում ենք մրցանակաբաշխության Twitter-ի էջից։ Այսպիսով, այս տարի մրցանակի համար կպայքարեն՝ Կարիմ Բենզեման, Ռոբերտ Լևանդովսկին, Կիլիան Մբապեն, Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Մուհամեդ Սալահը։ Հաղթողի անունը պարզ կդառնա դեկտեմբերի 27-ին։ Մրցանակաբաշխությունը կայանալու է Դուբայում։ 🏆 YOUR VOTES ARE IN! Globe Soccer Awards…
Լեհաստանի ազգային հավաքականի ու գերմանական «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին արժանացել է Tuttosport-ի «Ոսկե խաղացող» մրցանակին։ Այս մասին տեղեկանում ենք Լևանդովսկու Twitter-ի էջից։ Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել սպորտային պորտալից, որ արդեն 2-րդ անգամ ստանում է այդ մրցանակը։ I am very pleased to receive the @tuttosport – #GoldenPlayer award for the second time in a row✌️😎 Thanks…
Գերմանական «Բավարիայի» աստղ Ռոբերտ Լևանդովսկին Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մտադրություն չունի։ Այս մասին հայտնում է Bild պարբերականը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Լևանդովսկին հունվարին կամ էլ ամռանը կտեղափոխվի մադրիդյան ակումբ։ Նշենք, որ 33-ամյա հարձակվողի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին, սակայն «Բավարիան» մտադիր է այն ևս մեկ տարով երկարաձգել։
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցավ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։ Այն ստանալու հիմնական թեկնածուներն էին՝ Լիոնել Մեսսին, Ռոբերտ Լևանդովսկին ու Կրիշտիանու Ռոնալդուն։ Այսպիսով՝ այն արդեն 7-րդ անգամ բաժին հասավ Մեսսիին։ Այս ցուցանիշը բացարձակ ռեկորդ է պատմության մեջ։ Հիշեցնենք, որ 2021 թվականին Մեսսիին հաջողվեց Արգենտինայի ազգային հավաքականի հետ դառնալ Կոպա Ամերիկայի չեմպիոն։ Ինչպես նաև Մեսսին դարձել է Լա…
UEFA-ն Twitter-ում հրապարկել է Չեմպիոնների Լիգայի 5-րդ տուրի լավագույն չորս գոլերը։ Դրանք են Պեդրու Գոնսալվեսի, Սիլվան Հեֆթիի, Տիագո Ալկանտարայի և Ռոբերտ Լևանդովսկու գոլերը։ Այս քառյակից քվեարկությամբ ընտրվելու է ամենալավագույնը։ Pedro Gonçalves, Hefti, Thiago or Lewandowski? 🤔 4 🔥 goals, but only 1 can win #UCLGOTW 🥇@Heineken | #UCL — UEFA Champions League (@ChampionsLeague) November 24,…
Մյունխենի «Բավարիայի» գոլահար Ռոբերտ Լևանդովսկին ֆանստաստիկ արդյունավետություն է ցույց տալիս։ Նա ակումբի ու ազգային հավաքականի կազմում արդեն իսկ հասցրել է 64 գոլի հեղինակ դառնալ։ Այս ցուցանիշով նա ավելի քան 20 գոլով առաջ է անցել Կրիշտիանու Ռոնալդուից (42 գոլ) և Լիոնել Մեսսիից (41 գոլ)։ Նշենք, որ 33-ամյա լեհ հարձակվողը Չեմպիոնների Լիգայի օրերս կայացած խաղում գրավեց նաև…
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շարունակում է փայլել խաղադաշտում ու գրանցել նոր ռեկորդներ։ Գոլահարին հաջողվել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Բենֆիկայի» հետ խաղում դառնալ հեթ-տրիկի հեղինակ, որով նա գերազանցել է ՊՍԺ-ի աստղ Լիոնել Մեսսիին ու ՄՅՈւ-ից Կրիշտիանու Ռոնալդուին։ Այս մասին հայտնում է ՉԼ-ի Twitter-ի էջը։ Բանն այն է, որ Լևանդովսկին դարձել է ՉԼ-ում 100 խաղերի…
Հեղինակավոր Marca պարբերականը հարցում է անցկացրել՝ պարզելու, թե սովորական ընթերցողների կարծիքով՝ ով է «Ոսկե գնդակի» ամենահավանական թեկնածուն։ Արդյունքում՝ ամենաշատ ձայները հավաքել է ՊՍԺ-ի արգենտինացի աստղ Լիոնել Մեսսին։ Այս մասին տեղեկանում ենք պարբերականի կայքից։ Մեսսին հավաքել է ձայների 34 տոկոսը։ 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման՝ 26 տոկոսով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է…
Մյունխենի «Բավարիան» գտել է այն կենտրոնական հարձակվողին, ով կարող է փոխարինել Ռոբերտ Լևանդովսկուն։ Այս մասին գրել է լրագրող Պաուլո Բարգիջիան։ Նա նշում է, որ մյունխենյան ակումբի ղեկավարության տեսադաշտում է հայտնվել «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը, ում համար «Բավարիան» պատրաստ է վճարել 100 միլիոն եվրո։ 22-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանի 10 խաղերում դարձել է 9 գոլի հեղինակ։
ՊՍԺ-ի աստղային հարձակվողներից Կիլիան Մբապեն ասել է, թե ով է «Ոսկե գնդակի» այս տարվա իր ֆավորիտը։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։ Նրա խոսքով՝ այս տարի պետք է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին արժանանա մրցանակին՝ իր ռեկորդների ու ելույթների համար։ Նա նաև նշել է, որ մյուս տարի ինքն է ստանալու «Ոսկե գնդակը»։
Գերմանական «Բավարիայի» աստղ Ռոբերտ Լևանդովսկին կարող է հեռանալ ակումբից, քանի որ որոշ հանգամանքներից դժգոհ է։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Նախ Լևանդովսկին դժգոհ է, որ նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններ չի վարում ակումբն իր հետ, ինչպես նաև նրան անհանգստացնում է մյունխենյան ակումբի հետաքրքրվածությունը «Բորուսիայի» ֆուտբոլիստ Էրլինգ Հալանդի նկատմամբ։ Նշենք, որ լեհ հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև…
Մյունխենի «Բավարիայի» լեհ գոլահար Ռոբերտ Լևանդովսկին արդեն պատրաստ է երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ։ Ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։ Նշվում է, որ ամռանը մի քանի անգլիական գրանդ ակումբներ ցանկանում էին ձեռք բերել հարձակվողի տանսֆերը, բայց «Բավարիան» բարձր արժեք սահմանելով կանխեց նրա տեղափոխությունը։ Լեհ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում 40…
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ռեկորդ է հեղինակել Չեմպիոնների Լիգայում։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Նշվում է, որ լեհ ֆուտբոլիստը դարձել է ՉԼ-ի պատմության մեջ առաջինը, ով մասնակցել է հաղթանակով ավարտված 18 անընդմեջ խաղի։ Լևանդովսկին «Բավարիայի» կազմում 70 խաղ է անցկացրել Չեմպիոնների Լիգայում, որոնցում դարձել է 60 գոլի հեղինակ։