Ռոբերտ Մենենդես
Կոչ եմ անում ադրբեջանական ուժերին հետ քաշվել իրենց սկզբնական դիրքերը. Մենենդես
Տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական ուժերը մտել են Լեռնային Ղարաբաղի որոշ հատվածներ և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել տարածաշրջանի ինքնապաշտպանական ուժերին, չափազանց մտահոգիչ են։ Այդ մասին Twitter-ում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։ «Ես կոչ եմ անում ադրբեջանական ուժերին հետ քաշվել իրենց սկզբնական դիրքերը և անհապաղ դադարեցնել իրենց չհրահրված հարձակումները»,-…
Սենատորը կոչ է արել զրկել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունից
ԱՄՆ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը կրկին կոչ է արել Միացյալ Նահանգների իշխանություններին՝ վերանայել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու մասին կետը։ Մենենդեսը նշել է, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանի դեմ ագրեսիայի հետևանքով գերեվավարված և զոհված զինծառայողների մասին հաղորդագրությունները տագնապալի են։ Նրա խոսքով՝ Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնությունը օգնում է նրանց էթնիկ հայերի…
Ռոբերտ Մենենդեսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Ադրբեջանին աջակցելու համար
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտոնը ստանձնող դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Արցախում ադրբեջանական ագրեսիային աջակցելու համար: Սենատում ավելի քան 4 ժամ տևած լսումներում կոնգրեսականները հարցեր են ուղղել ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենին: Մենենդեսը խոսել է Կիպրոսում և Հունաստանում Թուրքիայի ապակայունացնող գործողությունների մասին, ինչպես նաև այդ երկրի կողմից ռուսական S-400 համակարգերը գնելու և Լեռնային…
Աշխարհի հզորագույն երկրի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Մենենդես
Միացյալ Նահանգների ազդեցիկ դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը Սենատում իր ելույթի ընթացքում կոչ արեց գործընկերներին հետևելով Կոնգրեսի ստորին Ներկայացուցիչների պալատի անդամների օրինակին, արագացված կարգով քվեարկությամբ ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող այս անգամ արդեն Սենատի 150 բանաձևը: «Այս բանաձևը հստակեցնում է մի փաստ, որ տարիների ընթացքում ԱՄՆ-ի բազմաթիվ վարչակազմեր փորձել են աղավաղել: Այդ վարչակազմերը, թե՛ հանրապետական և թե՛…
ԱՄՆ սենատորը կոչ է անում Սենատին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը Սենատում ունեցած իր ելույթում քննադատել է Թուրքիայի հարձակումները Սիրիայի քրդերի վրա և, ընդհանրապես, տարածաշրջանային անթույլատրելի վարքագիծը: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է՝ Ռոբերտ Մենենդեսը նշել է, որ Սենատը պետք է ընդունի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ հետևելով Ներկայացուցիչների պալատի օրինակին: Ռոբերտ Մենենդեսը հիշեցրել է Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների հարձակումը…