Ռոբերտ Քոճարյան
Փաստաբանի և դատախազի միջև թեժ ընդհարում եղավ Քոչարյանի գործով նիստին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարան են ներկայացրել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը և նրա պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը, Ռուբեն Սահակյանը, ամբաստանյալ Արմեն Գևորգյանը և նրա պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը, Վարդգես Գևորգյանը, ամբաստանյալ Սեյրան Օհանյանը և նրա պաշտպաններ Կարեն Մեժլումյանը, Ինեսա Պետրոսյանը, ինչպես նաև ամբաստանյալ Յուրի Խաչատրուրովը…
Աննա Դանիբեկյանը երկակի ստանդարտներով է առաջնորդվում․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան
Դատավոր Աննա Դանիբեկյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջնորդվում է երկակի ստանդարտներով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը: Նրա խոսքով՝ գրավի դիմաց ազատ արձակման մասին միջնորդության հարցով դատարանի նախորդ որոշումը ճանաչել է քննությունից խուսափելու կասկածների բացակայությունը, սակայն համարել է, որ կան կասկածներ գործընթացի վրա ճնշման վերաբերյալ: «Չնայած դրան՝ դատախազները շարունակում են…