Ռուբինյան
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն տարածաշրջանում. Ռուբինյան
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հույս է հայտնել, որ երկու հարևան երկրների հարաբերություններում «միշտ խաղաղություն կտիրի»։ Ռուբինյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ օրերս այցելել էր Թուրքիայի աղետի գոտի և տեղում տեսել Թուրքիայի Ադըյաման նահանգում հայկական որոնողափրկարարական խմբի աշխատանքը։ Թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում քաղաքական գործիչն ասել է, որ Հայաստանը հետևում…
Ադրբեջանի նպատակը ԼՂ-ի հայաթափումն է. Ռուբինյան
Արդեն 44 օր է՝ Լաչինի միջանցքը փակ է։ ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի արգելափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ հրատապ քննարկման ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահը 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրել է փաստաթուղթ, որում նշված է, որ Լաչինի միջանցքը պետք է լինի խաղաղապահների վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը պետք է…
Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարին կոչ է արել մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: «Ներկայացրեցի Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Համաձայնեցինք, որ ԵԽ մոնիտորինգային մարմինները պետք է անարգել մուտք ունենան ԵԽ գոտում գտնվող ցանկացած տարածք։ Կոչ արեցի մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ միջանցնքն անհապաղ…
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն իր պարտավորությունն ակնհայտորեն խախտել է. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ մեկնաբանելով նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, որում հստակ նշված է, որ Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ «Այսինքն՝ միջանցքում զորախումբը ոչ թե կանգնած է Ադրբեջանի բանակի ու ԼՂ Պաշտպանության բանակի միջև՝ բախումներ թույլ չտալու համար, այլ իրականացնում է…
Անհնար է խոսել խաղաղության մասին, մինչ կրակում են քեզ վրա, մինչ օկուպացնում են քո տարածքը. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: «Շնորհակալ եմ, տիկի՛ն նախագահող: Թույլ տվեք սկզբում շնորհակալություն հայտնել բոլոր նախորդ բանախոսներին, հատկապես՝ պարոն Գավանին, ճշմարտությունը ներկայացնելու և փաստերը հաստատելու համար: Իսկապես, իմ երկիրը, իմ ժողովրդավար երկիրը վերջերս հարձակման է ենթարկվել իր ավտորիտար հարևանի կողմից: Հարձակումը եղել է բոլորովին անհիմն և չարդարացված:…
Այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ից չի ստացվել ադեկվատ աջակցություն․ պետք է հասկանալ՝ ակնկալիքները արդարանալու՞ են, թե՝ ոչ․ Ռուբինյան
Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է պայմանագրի չորրորդ կետով և այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ից չի ստացվել ադեկվատ աջակցություն: Այս մասին երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Հանրային հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: «Նախ մենք պետք է հասկանանք, թե ինչպիսին են մեր սպասելիքները ՀԱՊԿ-ից, երբ հարձակում է տեղի ունենում մեր ինքնիշխան տարածքի վրա ու ներխուժում՝ ՀՀ միջազգայնորեն…
Երբ երկիրը կանգնած է կոնկրետ սպառնալիքի առաջ, ամենակարևոր բանը ներքին միասնությունն է․ Ռուբինյան
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանի ամբիոնից խոսեց դժվարին այս իրավիճակում միասնականության անհրաժեշտության մասին: «Կա աքսիոմատիկ ճշմարտություն. երբ երկիրը կանգնած է կոնկրետ սպառնալիքի առաջ, և անհրաժեշտություն է առաջանում ռազմական ճանապարհով պաշտպանելու սեփական տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, ամենակարևոր բանը ներքին միասնությունն է և ներքին կայունության չխաթարումը: Սա չհասկանալու համար կա՛մ պիտի դավաճան լինես, կա՛մ տրվես էմոցիաների: Կարող…
Ռուբինյանն ընդունել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հունիսի 8-ին ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում կարեւորել է Վենետիկի հանձնաժողովի նորընտիր նախագահի պաշտոնական այցը Հայաստան և գնահատել կառույցի հետ արդյունավետ համագործակցությունը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ-ն։ «Հանդիպմանը ներկա են եղել ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արուսյակ…
Հայաստանի իշխանությունները հետևողական են լինելու մեկնարկած բարեփոխումների իրականացման հարցում․ Ռուբինյան
Ազգային ժողովն հայտնել է, որ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: «Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և մարտահրավերները: Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրադրությունը, հումանիտար խնդիրները: ԱԺ նախագահի տեղեկալ աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է ԱԺ նիստ (ՈւՂԻՂ)…
ՀՀ-ն պատրաստ է առանց նախապայմանների հասնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը․ Ռուբինյան
Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հասնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Սա ենթադրում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը: Ինչ վերաբերվում է թուրքական նախապայմաններին, մասնավորապես՝ ցեղասպանության հարցից հրաժարումին, Ռուբինյանն ասաց, որ ցեղասպանության ճանաչումը ՀՀ…
Թուրքիայի ներկայացուցչի հետ հանդիպմանն ընդառաջ Ռուբինյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի հետ
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտել է, որ հունվարի 14-ին, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ, Մոսկվայում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ: Մամուլի քարտուղարը նշել է, որ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Մի վիրավորեք մեր բանականությունը․ Ռուբեն Ռուբինյանը՝ Ռուբեն Վարդազարյանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Տապալել եք ձեր առաքելությունը որպես ԲԴԽ նախագահ. Ռուբեն Ռուբինյանը՝ Վարդազարյանին: https://www.facebook.com/freenews.am/videos/941772029965072 Տեսայութը՝ Freenews-ի։










