ռուսաստանի դեսպան
Երևանում Ռուսաստանի դեսպանը ենթարկվել է ավտովթարի. Մանրամասներ և հետևանքներ
Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ենթարկվել է ավտովթարի։ Մանրամասներ, պատճառներ և հետևանքներ։
Ո՛չ Կիևը, ո՛չ Վաշինգտոնը պատրաստ չեն խաղաղության. ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցը Միացյալ Նահանգներ ցույց տվեց, որ ո՛չ Կիևը, ո՛չ Վաշինգտոնը չեն ցանկանում խաղաղություն և պատրաստ չեն դրան՝ հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։ Դիվանագետի խոսքով՝ Զելենսկու այցը հայտարարություն էր Ռուսաստանին հաղթելու անհրաժեշտության մասին։ «Ծափահարություններով հայտարարվեց, որ անհրաժեշտ է շարունակել «պատերազմը վստահված անձի միջոցով» մեր երկրի դեմ՝ մինչև լիակատար հաղթանակ»,- ասել…
ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին․ Կոպիրկինը՝ Բադասյանին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքից։ Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել: Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը հարգանքով է վերաբերվում Հայաստանում տեղի…
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հունիսի 6-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Դեսպանը Նաիրա Զոհրաբյանի` որպես ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության հիմնական անդամի հետ քննարկել է ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնմանը վերաբերող խնդիրներ: Քննարկվել են նաև Հայաստանի ներքաղաքական…
Մխիթար Հայրապետյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր
Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին Մխիթար Հայրապետյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում. «Դեսպանը, շնորհավորելով նոր պաշտոնի ստանձման կապակցությամբ, կարևորեց խորհրդարանի դերը նոր կառավարման համակարգում: Իմ հերթին, շնորհակալություն հայտնեցի դեսպանին՝ նշելով, որ, թեև, շատ ժամանակ չի անցել մեր վերջին հանդիպումից, երբ ես դեռ…
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին
Փետրվարի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Արարատ Միրզոյանը, կարևորելով հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները, նշել է, որ նորընտիր Ազգային ժողովը հանձնառու է դրանց առավել խորացման հարցում: Խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացման առումով Ազգային ժողովի նախագահն անհրաժեշտ է համարել միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցության շարունակականությունը: Սերգեյ…






