ռուս զինծառայողներ
Ռուս զինծառայողները հարվածներ են հասցրել Կիևից 30 կմ հեռավորության վրա գտնվող С-300 և «Բուկ» համակարգերի պահեստներին։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ մեջբերելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի խոսքերը։ «Ընդհանուր առմամբ մեկ օրում ռուսական ավիացիան ոչնչացրել է 67 ուկրաինական ռազմական օբյեկտ։ Դրանց թվում երկու հրամանատարական կետ, 3 դաշտային պահեստ՝ զենքով ու զինտեխնիկայով, մարտական…
ՀՀ մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ այսօր բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև՝ ընդդեմ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում տիրող իրավիճակի, ոչ կանոնադրական հարաբերությունների և ռուս զինծառայողների՝ ՀՀ քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վարքագծի: Ակցիայի մասնակիցների թվում են քաղաքագետ Արմեն Վարդանյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, «Մամուլի Ազգային Ակումբի» նախագահ Նարինե Մկրտչյանը: Ակցիային մասնակցում է մոտ 25-ից 35…
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Ուկրաինայի առաջարկած` Ղրիմի և Ազովի ու Սև ծովերի ջրատարածքների ռազմականացման խնդրի մասին բանաձևը. հայտնում է ТАСС-ը: Փաստաթուղթն ընդունվել է 66 կողմ, 19 դեմ ձայներով, 72 երկիր ձեռնպահ է մնացել: Փաստաթղթում դատապարտվում է Ղրիմում ռուս զինծառայողների առկայությունը, ինչպես նաև Սև ծովում և Ազովի ծովում ՌԴ զինված ներկայության մեծացումը: