ռուս զինծառայող
Հայտնի է՝ ինչու տեղի չի ունեցել գյումրեցի կնոջը սպանած ռուս զինծառայողի գործով նիստը
Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, պետք է տեղի ունենար Գյումրիի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առաջին դատավարությունը։ Սակայն այն չի կայացել։ Այսօր արդեն Datalex դատական տեղեկատվական համակարգում տեղեկություն է տեղադրվել չկայանալու պատճառի մասին: Մասնավորապես նշվում է․ «Նիստից 1 օր առաջ՝ 5.09.2019թ. դատարանի գրասենյակ է մուտքագրվել թիվ Մ-12459/19 գրությունը, որի համաձայն՝ Շիրակի մարզի դատախազ…
Նոր մանրամասներ Գյումրեցի կնոջը սպանած ռուս զինծառայողի գործից
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը վարույթ է ընդունել գյումրեցի 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործը։ Գործով ամբաստանյալի կարգավիճակում է ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Անդրեյ Ռազգիլդեևը 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, գտնվելով Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում և տեսնելով նույն փողոցով Շահումյան փողոց տանող ուղղությամբ քայլող Ջուլիետտա…
Դաժան ծեծի հետևանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները դիմել են գլխավոր դատախազություն
Դեկտեմբերի 2–ին Գյումրիում դաժան ծեծի հետևանքով մահացած 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները դիմել են ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պահանջելով ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողին տեղափոխել Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո գտնվող քրեակատարողական հիմնարկ։ Հայտնում է Infocom-ը։
Գյումրիում հայ կնոջ սպանության հանցագործությունը չի կարելի քաղաքականացնել. ՌԴ դեսպան
Գյումրիում ռուս զինծառայողի կողմից հայ կնոջը սպանելու դեպքի շուրջ կա համագործակցություն ՀՀ իրավապահների ու ռուսական ռազմաբազայի միջև, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Այդ համագործակցությունը հիմնված է հայկական օրենսդրության վրա», – ավելացրեց դեսպանը։ Նա նշեց՝ իրավասու չէ մեկնաբանել դեպքը, հարցն իրավական ոլորտում է։ Որպես դեսպան կարող է ասել՝ ցավալի այս դեպքը…




