ռուս խաղաղապահներ

  • Ռուս խաղաղապահները հեռացել են Արցախի օդանավակայանից

    Ռուս խաղաղապահները հեռացել են Արցախի օդանավակայանից

    Առավոտյան Խոջալուի օդանավակայանից ռուս խաղաղապահների ռազմական մեքենաներից կազմված ավտոշարասյունը հեռացել է։ Այս մասին հայտնել է ԱՊԱ-ն։ Նրանք շարժվել են դեպի երկաթուղային կայարան, որտեղ մեքենաները բեռնվում են վագոններում՝ Ռուսաստան մեկնելու համար։

  • Արցախում ռուս խաղաղապահների չմիջամտելը ստեղծում է վտանգ, որ Ադրբեջանը կներխուժի Հայաստան. Մոնահան

    Արցախում ռուս խաղաղապահների չմիջամտելը ստեղծում է վտանգ, որ Ադրբեջանը կներխուժի Հայաստան. Մոնահան

    Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում տեղի է ունեցել քննարկում «Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին միջազգային աջակցություն» թեմայով: Պատգամավոր Քերոլ Մոնահանը նշել է, որ թեև Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են բանակցություններ վարել խաղաղության համաձայնագրի շուրջ, այնուամենայնիվ, լարվածությունը մնում է բարձր: Խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին՝ նա անդրադարձել է Ադրբեջանի կողմից շրջափակմանը, հավելել՝ «ռուս խաղաղապահները լավագույն դեպքում հանդես էին…

  • Ռուս խաղաղապահները ԼՂ-ից 49 օտարերկացու են տարհանել ՀՀ

    Ռուս խաղաղապահները ԼՂ-ից 49 օտարերկացու են տարհանել ՀՀ

    Ռուս խաղաղապահների կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքից Հայաստանի Հանրապետություն է տարհանվել 49 օտարերկրյա քաղաքացի (այդ թվում՝ 6 երեխա)։ Ապահովվել է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար բեռով երկու ավտոշարասյուների ուղեկցումը Գորիս- Ստեփանակերտ երթուղով։ Այս մասին ասված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ՌԴ Պաշտպանության նախարարության փետրվարի 26-ի տեղեկագրում: Տեղեկագրում նշված է. «Ռուսական խաղաղապահ…

  • Ռուս խաղաղապահները ԼՂ-ում անում են հնարավոր ամեն ինչ՝ կարգուկանոնի և հանգստության ապահովման համար. Պեսկով

    Ռուս խաղաղապահները ԼՂ-ում անում են հնարավոր ամեն ինչ՝ կարգուկանոնի և հանգստության ապահովման համար. Պեսկով

    Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ՝ կարգուկանոնի և հանգստության ապահովման համար, գործում են համաձայնագրերի ոգուն և տառին համապատասխան՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք, անշուշտ, մեր հայ գործընկերների և դաշնակիցների հետ կշարունակենք քննարկել այդ թեման»,- ասել է Պեսկովը ճեպազրույցի ժամանակ:

  • Ալիևը, հասկանալով, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս, սադրանքների է դիմում

    Ալիևը, հասկանալով, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս, սադրանքների է դիմում

    Լաչինի միջանցքի խաթարման փորձը սկսեց Լաչինի միջանցքի ճանապարհի փոփոխությունից, որը ամրագված էր նոյեմբերի 9-ի հակաիրավական հայտարարությունում։ Այս կետը Ադրբեջանը պարտադրեց կողմերին իրականացնել այս տարվա օգոստոսին, իսկ ահա սեպտեմբերին սկսեց ռազմական գործողություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ռազմականացված քաղաքականության հովանավորներն են Թուրքիան և Ռուսաստանը։ Ռուսաստանը ցանկանում է ցամաքային ճանապարհ բացել Ադրբեջանի ձեռքով՝ Հայաստանի միջով և ստանալ միջազգային…

  • Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի.  ՌԴ դեսպանորդ

    Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ

    Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի: Այս մասին ասել է ՌԴ դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։ Տեսանյութը՝ azatutyun.am https://www.facebook.com/azatutyun/videos/459902682673349

  • Մեղրիից Ագարակ գնալիս ստիպված եք անցակետով անցնել. Yerevan.today

    Մեղրիից Ագարակ գնալիս ստիպված եք անցակետով անցնել. Yerevan.today

    Yerevan.today-ը գրում է. «Հայաստանում այլեւս մի համայնքից մյուսը գնալիս ստիպված եք մաքսակետերով կամ անցակետերով անցնել կամ շրջանցել ճանապարհը՝ առանց խոչընդոտ անցնելու համար։ Լուսանկարը Մեղրի-Ագարակ ճանապարհից է։ Ռուս խաղաղապահներն արդեն հսկում են ճանապարհը եւ բոլոր քաղաքացիներին կանգնեցնում, ստուգում, նոր բաց թողնում։ Այս մասին ՀՀ քաղաքացին նախապես չի տեղեկացվել։ Ագարակ այցելելիս քաղաքացիները հանկարծակի բախվել են այս խնդրին։…

  • Բերձորի միջանցքում ԽՍՀՄ դրոշներն անպակաս են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Բերձորի միջանցքում ԽՍՀՄ դրոշներն անպակաս են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Լրագրող Ժիրայր Ոսկանյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Բերձորի (Լաչին) միջանցքում ԽՍՀՄ դրոշներն անպակաս են: Ի դեպ, նմանատիպ դրոշներ և ՌԴ նախագահ Պուտինի պաստառները սկսվում են դեռ ՀՀ Տիգրանաշեն բնակավայրից: Նախօրեին Բերձորում մեր ուշադրությունը գրավեցին շուրջբոլորը տեղադրված ԽՍՀՄ դրոշները: Կանգնեցինք ու սկսվեց քաղաքացիական հագուստով, դիմակավորված ռուս խաղաղապահների հետ միջադեպը: Ռուսներն ասացին,…

  • Շուշիում ադրբեջանցիների վրա նռնակ նետած արցախցուն ռուս խաղաղապահները բերման են ենթարկել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Շուշիում ադրբեջանցիների վրա նռնակ նետած արցախցուն ռուս խաղաղապահները բերման են ենթարկել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան միջադեպ է տեղի ունեցել Ստեփանակերտ-Շուշի-բերձոր ճանապարհին, որի հետևանքով վերջինս ժամանակավորապես փակվել է։ Կարճ ժամանակ անց տեսանյութ տարածվեց, տեղեկությամբ, որ սպանված արցախցու եղբայրը Շուշիի ադրբեջանական անցակետի ուղղությամբ նռնակ է նետել։ Ավելի ուշ Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, հայտնելով, որ տեղեկություն է ստացվել, որ ադրբեջանցիների սադրիչ գործողություններ են կատարել արցախցու նկատմամբ, որից…

  • Ռուս խաղաղապահները Արցախում ապահովել են ուխտավորների անվտանգությունը

    Ռուս խաղաղապահները Արցախում ապահովել են ուխտավորների անվտանգությունը

    Հուլիսի 2-ին ավելի քան հազար ուխտագնաց մեկ շաբաթվա ընթացքում ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել է Ամարասի քրիստոնեական վանք։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից: «Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են Լեռնային Ղարաբաղում Ամարաս վանական համալիր մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան հազար ուխտավորների և տեղի բնակիչների այցելության անվտանգությունը», – ասվում է հաղորդագրության մեջ:…

  • Ռուս խաղաղապահների ներկայությունը կարևոր գործոն է Արցախի ժողովրդի անվտանգության համար. Բակո Սահակյան
  • Արցախի Պաշտպանության բանակի, դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել. Վահրամ Պողոսյան

    Արցախի Պաշտպանության բանակի, դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել. Վահրամ Պողոսյան

    SHANTNEWS.am-ի հետ զրույցում Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ Արցախի Պաշտպանության բանակի, դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել, տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ռուսական ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են իրավիճակը: Նա շեշտել է, որ նման մտահոգիչ տեղեկատվություն տարածող աղբյուրները պետք է զերծ մնան դրանցից, խուճապ չտարածելու համար: Թե ինչ հիմքերով են նման լուրեր տարածվում ,…

  • Արցախում ականազերծվել է 11,9 հեկտար տարածք, ոչնչացվել է 172 չպայթած արկ և ական

    Արցախում ականազերծվել է 11,9 հեկտար տարածք, ոչնչացվել է 172 չպայթած արկ և ական

    ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Արցախում շարունակվում են ականազերծման աշխատանքները:Վերջին մեկ օրում ինժեներական և սակրավորական աշխատանքներ են կատարվել Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքներում: Ականազերծվել է 11,9 հեկտար տարածք, 130 շինություն: Հայտնաբերվել և ոչնչացվել է 172 չպայթած արկ և ական: Նոյեմբերի 23-ից ընթացող ականազերծման աշխատանքների արդյունքում չպայթած զինամթերքից մաքրվել է 148,97 հեկտար տարածք, 31,1 կմ ճանապարհ, 325 տուն…

  • Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին

    Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին

    Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է»,- գրել է նա։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=5328962197128839&id=100000453356168

  • Ռուս խաղաղապահների տեղափոխող ևս 3 ինքնաթիռ է վայրէջք կատարել Երևանում

    Ռուս խաղաղապահների տեղափոխող ևս 3 ինքնաթիռ է վայրէջք կատարել Երևանում

    ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Էրեբունի օդանավակայանում վայրէջք է կատարել ռուս խաղաղապահների տեղափոխող ևս 3 Ил-76 ինքնաթիռ։ ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները տեղ են հասցրել 80-ից ավելի զինծառայողների, զրամեքենաներ և կապի միջոցներ։ Հայաստան է տեղափոխվել նաև ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարական կազմը։ Բացի դրանից՝ այսօր Լեռնային Ղարաբաղ է հասել ռուս խաղաղապահների տեղափոխող 5 ինքնաթիռ։ Ընդհանուր հաշվով Արցախ…