fbpx
Արցախ

Շուշիում ադրբեջանցիների վրա նռնակ նետած արցախցուն ռուս խաղաղապահները բերման են ենթարկել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան միջադեպ է տեղի ունեցել Ստեփանակերտ-Շուշի-բերձոր ճանապարհին, որի հետևանքով վերջինս ժամանակավորապես փակվել է։

Կարճ ժամանակ անց տեսանյութ տարածվեց, տեղեկությամբ, որ սպանված արցախցու եղբայրը Շուշիի ադրբեջանական անցակետի ուղղությամբ նռնակ է նետել։

Ավելի ուշ Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, հայտնելով, որ տեղեկություն է ստացվել, որ ադրբեջանցիների սադրիչ գործողություններ են կատարել արցախցու նկատմամբ, որից հետո էլ նա պայթուցիկ է նետել անցակետի հատվածում։

Այժմ էլ համացանցում տեսանյութ է շրջանառվում ու նշվում է, որ ռուս խաղաղապահները բերման են ենթարկել նռնակը նետելու մեջ կասկածվող քաղաքացուն։

https://www.youtube.com/watch?v=hSOIbxEcOXk

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ