ռ
Սևանա լիճ է բաց թողնվել 87 հազար 300 հատ Սևանի իշխանի ամառային ենթատեսակ
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը, որը նպատակ ունի ևս մեկ անգամ կարևորել կենսաբազմազանության պահպանության և նրան սպառնացող վտանգների հարցերում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը և նորարարական որոշումների ընդունումը, որոնք կմեղմեն կորուստների վտանգը: Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից։ Օրվա խորհրդի` կենսաբազմազանության վերականգնման խորհրդի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուր…
Պաշտոնական․ Պոչետինոն հեռացավ Չելսիից
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ պայմանագիրը խզվել է։ Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ «Ողջ «Չելսիի» անունից ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել Մաուրիսիոյին այս մրցաշրջանում կատարած աշխատանքի համար։ Ուրախ կլինենք նրան ցանկացած ժամանակ նորից տեսնել «Սթեմֆորդ Բրիջում»: Մենք նրան ամենայն բարիք ենք մաղթում մարզչական հետագա կարիերայում»,- ասված է լոնդոնյան ակումբի հայտարարության մեջ:
Կլաարն անդրադարձել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքին
Չնայած զինվորականների տեղաշարժի վերաբերյալ որոշ պնդումներին՝ քաջալերող է, որ Հայաստանում եվրոպական քաղաքացիական առաքելությունը հերքել է դրանք՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Առաքելությունը շարունակում է մնալ դեռևս ամբողջությամբ չիրացված ռեսուրս՝ օգնելու վերացնել թյուրըմբռնումներն ու կեղծ պատկերացումները, և կարող է լավ ծառայություններ մատուցել ինչպես Հայաստանին, այնպես…
25 տարի մեր ժողովրդին մանիպուլացրել են, թե Հայաստանն ունի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններ
Վերջին շրջանում հանրային տիրույթում չի բանեցվում մի մեծ կեղծիք։ Բայց ավելի քան 25 տարի մեր ժողովրդին մանիպուլացրել են հենց այդ կեղծիքի միջոցով՝ իբրեւ թե Հայաստանն ունի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններ։ Այդ մանիպուլյացիան այնքան էլ հեռու անցյալում չի եղել, եւ իմ այս գրառումը կարդացող մարդիկ դա հիշում են հաստատ։ Շատերն անգամ հիմա էլ երեւի մտքում կմտածեն,…
Թայվանում երկրաշարժից տուժել է ավելի քան 1,000 մարդ
Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը գերազանցել է 1 հազարը։ Այս մասին ասվում է Թայվանի արտակարգ իրավիճակների արձագանքման շտաբի զեկույցում: «Երկրաշարժի հետևանքով զոհվել է 9 մարդ, 1011-ը վիրավորվել է, իսկ 143-ը սպասում է օգնության»,- նշվում է փաստաթղթում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նշել էինք, որ ապրիլի 3-ին Թայվանի արևելյան ափերի մոտ 7,5 և 6,6 մագնիտուդ…
ՄԱԿ-ը ընդունել է Հայաստանի կողմից ներկայացված Ցեղասպանության կանխարգելում բանաձևը
Ապրիլի 3-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Հիմք ընդունելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան՝ երկու տարին մեկ ներկայացվող բանաձևը ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությունն է հրավիրում այս ոճրագործության կրկնության ռիսկերի և դրանք կանխելու անհրաժեշտության վրա: Այս տարվա բանաձևի տեքստում,…
Ադրբեջանը պետք է հեռանա Հայաստանի օկուպացրած տարածքներից. Գաբրիել Ատալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը ներկա է եղել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ավանդական ընթրիքին: Ատալն իր ելույթում ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է հեռանա Հայաստանի օկուպացրած տարածքներից: «Ֆրանսիայի խնդիրն է աջակցել Հայաստանին՝ պաշտպանելու իր անկախությունը, ժողովրդավարությունը, տարածքը, մի խոսքով՝ իր ինքնիշխանությունը, և պահպանելու իր տարածքային ամբողջականությունը»,- նշել է վարչապետը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը ոչ…
Աթլետիկը լիգայի ամենաուժեղ թիմն է․ Չավի
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է Լա լիգայի 27-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկի» հետ սպասվող խաղի մասին։ «Նրանք առաջնության ամենաուժեղ թիմն են, նրանք հաղթում են 3:0 հաշվով և շարունակում են ճնշում գործադրել: Նրանք ունեն էներգիա, ռիթմ, և դա Վալվերդեի շնորհիվ է։ Վալվերդեն հիանալի մարզիչ է, ինչն արդեն ապացուցել է։ Մենք լավ ենք պատրաստվել այս շաբաթվա…








