Սադարակի շրջան
Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պայմանական սահմանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողը վիրավորվել է հակահետևակային ականի պայթյունից։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, զինծառայող Սալմանով Զիյադ Իլգար օղլուն կատարում էր ծառայողական և մարտական առաջադրանքներ, երբ տեղի է ունեցել միջադեպը։ Վիրավորված զինծառայողին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, որից հետո նա շտապ…

