Սաթենիկ Հայրապետյան
Վրաերթ Ալափարս-Չարենցավան ճանապարհին․ կա զոհ
Երեկ՝ հունվարի 24-ին, Ալափարս-Չարենցավան ավտոճանապարհին Opel-ը վրաերթի է ենթարկել 34-ամյա Սաթենիկ Հայրապետյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել 16:30-ի սահմաններում։ Ըստ աղբյուրի՝ մինչև շտապօգնության հասնելը՝ 34-ամյա կինը մահացել է։ Կատարվում է քննություն։

