Սահիբա Գաֆարովա
Մենք ցանկանում ենք, որ կատարվեն ԼՂ շուրջ համաձայնագրի կետերը․ Մատվիենկո
Մոսկվայում հանդիպել են ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան։ Հանդիպման ընթացքում շոշափվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման թեման։ Մատվիենկոն հույս է հայտնել, որ կողմերը կկատարեն համաձայնագրերի կետերն ու տեղի կունենա տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում։ Հանդիպումը տեղի է ունեցել Եվրասիական կանանց ֆորումի շրջանակներում։
Սահիբա Գաֆարովան առաջադրվել է Միլլի Մեջլիսի նախագահ
Այսօր՝ 10.03.2020 թվականին, տեղի է ունենում Ադրբեջանի վեցերորդ գումարման Միլլի Մեջլիսի առաջին լիագումար նիստը: Առաջին հանդիպումը վարում է ամենատարեց պատգամավոր Ֆաթթա Հեյդարովը: Այս նիստում կընտրվեն Միլլի Մեջլիսի նախագահը և նրա տեղակալները: Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը առաջադրել է խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովային: Բացի այդ, «Նոր Ադրբեջան» կուսակցությոնը որոշում է կայացրել, որ Ալի Հուսեյնլին կդառնա Միլլի Մեջլիսի…


