Մոսկվայում հանդիպել են ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան։
Հանդիպման ընթացքում շոշափվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման թեման։
Մատվիենկոն հույս է հայտնել, որ կողմերը կկատարեն համաձայնագրերի կետերն ու տեղի կունենա տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում։
Հանդիպումը տեղի է ունեցել Եվրասիական կանանց ֆորումի շրջանակներում։