Սահմանագիծ
Ղազախստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման իր փորձով կիսվել Հայաստանի և Ադրբեջանի հետ
Ղազախստանը պատրաստակամություն է հայտնել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման իր փորձով կիսվել Հայաստանի և Ադրբեջանի հետ: Ինչպես հայտնում է Interfax-Kazakhstan-ը, այս մասին ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Թլեուբերդին:
Վարչապետը ներկայացրել է Սոթքի սահմանագծերի նկարագրությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սա էլ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի սահմանագծերի նկարագրությունը՝ 2010 թվականին ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Այսօր մեր զինված ուժերը տեղակայված են այս նկարագրությամբ։ Հիշեցնեմ՝ 2010 թվականին օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները։ Օրենքի նախագիծը ներկայացրել է կառավարությունը։ Կողմ քվեարկած պատգամավորներից և նախարարներից շատերը…
Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության
Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊԲ-ից։ Ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, թե իբր Մադաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չի համապատասխանում:…
Սահմանի ողջ երկայնքով հակառակորդն արձակել է մոտ 120 կրակոց․ Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը այսօր ճեպազրույցի ընթացքում ներկայացրեց օպերատիվ իրավիճակը սահմանագծում։ Նա նշեց, որ անցնող գիշեր ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդն արձակել է մոտ 120 կրակոց։ Կիրառվել են հիմնականում հրաձգային զենքեր, իսկ հրետանային կամ ավելի մեծ տրամաչափի միջոցներ չի կիրառվել։ Հովհաննիսյանի խոսքով՝ կրակոցներ են եղել Տավուշի ողջ սահմանագոտու երկայնքով, որոնց թվում է…




