Սահմանամերձ բնակավայրեր
Սահմանամերձ որոշ բնակավայրերի ուսումնական հաստատություններն անցել են հեռավար ուսուցման
Հաշվի առնելով երկրում հայտարարված ռազմական դրությունը և անվտանգության նկատառումներից ելնելով՝ սահմանամերձ որոշ բնակավայրերի ուսումնական հաստատություններն անցել են հեռավար ուսուցման։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ Հեռավար ուսուցման արդյունավետությունն ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը քայլեր է ձեռնարկել սահմանամերձ համայնքներում սովորողներին տեխնիկական սարքավորումներով և ինտերնետ կապով ապահովելու ուղղությամբ: Մարզպետարանների գույքագրած կարիքներին համապատասխան՝ սարքավորումներ են տրվել դրա կարիքն ունեցող սովորողներին։ Բջջային…
ՊՆ-ն կոչ է անում ԶԼՄ ներկայացուցիչներին սահմանամերձ բնակավայրերից ուղիղ եթեր չմտնել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել: Նախարարությունը կոչ է անում ԶԼՄ ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ հավանական մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, այդ թվում նաև սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և, առավել ևս, ուղիղ հեռարձակում իրականացնելուց։ «Հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին ադրբեջանական կողմից արդեն երկրորդ օրը շարունակվող սադրանքները, ինչպես նաև իրադրության սրման տեսական հնարավորությունը, համոզիչ կերպով կոչ ենք…
Հայկ Սարգսյանն առաջարկում է սահմանամերձ բնակավայրերում գրանցված ոչ պետական աշխատողների եկամտահարկը սահմանել 10 տոկոս
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է սահմանամերձ բնակավայրերում գործող և արտահանմամբ զբաղվող կազմակերպությունում և անհատ ձեռնարկատիրոջ մոտ, որպես վարձու աշխատող գրանցված անձանց եկամտային հարկը հարկման բազայի նկատմամբ սահմանել 10 տոկոս: Սարգսյանը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում: Մասնավորապես 2019 թվականի հունիսի 25-ին ամբողջությամբ ընդունված…
«Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, և բոլորս պարտավորություն ունենք սոցիալապես խոցելի խմբերի առաջ», – Արարատ Միրզոյան
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Այս առիթով ՀՀ կառավարության պաշտոնական կայքը գրում է. Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներում: Ըստ այդմ՝ առաջարկվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական…




