սահմանամերձ գյուղեր
Կառավարությունը ևս 90 մոտոբլոկ և խոտհնձիչ է տրամադրել Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին
«Կառավարությունը ևս 90 մոտոբլոկ և խոտհնձիչ է տրամադրել Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Կաղնուտից ու Ներքին Հանդից հետո սա արդեն երկրորդ խմբաքանակն է, որ Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խումբը հասցնում է Հայաստանի հարավ»,- այս մասին Facebook-ի էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Մեկնարկել է ՄԻՊ-ի գլխավորած աշխատանքային խմբի այցը Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղեր
Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբի այցը Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղեր: Այս պահին հանդիպումներ են տեղի ունենում Ներքին Խնձորեսկ գյուղում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի Facebook-ի էջից: https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1581217078732417
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Տավուշի սահմանամերձ գյուղերի երեխաներին
Հանրապետության նախագահի նստավայրի հյուրերը երեկ Տավուշի մարզի Չինարի, Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար համայնքների, ինչպես նաև Գյումրիի Շալե կենտրոնի երեխաներն են եղել: Ավելի վաղ Տավուշի և Շիրակի մարզեր կատարած աշխատանքային այցերի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեխաներին հրավիրել էր նախագահական նստավայր՝ մասնակցելու ամանորյա տոնական միջոցառմանը և միասին նշելու գալիք Ամանորը: Նախագահական նստավայրում փոքրիկ հյուրերի…
«Լուսավոր սահման» ծրագրի շրջանակներում կլեդիֆիկացվեն սահմանամերձ գյուղերը
«Ուրախ եմ ողջունել Ձեզ այստեղ՝ արդեն որպես գործընկերների, որոնց հետ համատեղ կարևոր ծրագրերի իրականացման շեմին ենք: Մենք կարևորում ենք սոցիալական աջակցության ոլորտում հատկապես երկարաժամկետ ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների հզորացմանը և նրանց սոցիալական վիճակի կայունացմանը: Մենք համարում ենք, որ այս նպատակին ուղղված միջոցները ոչ թե ծախս են, այլ՝ ներդրում՝ հանուն այս…
Աննան առաջարկեց այս գաղափարը, սիրով համաձայնվեցի ֆինանսավորել. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-ի էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ սիրով համաձայնել է ֆինանսավորել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի առաջարկած գաղափարը։ «Աննան առաջարկեց այս գաղափարը, սիրով համաձայնվեցի ֆինանսավորել. սահմանամերձ գյուղերի 9-13 տարեկան շուրջ 700 երեխաներ այս օրերին այցելում են երևանյան այգիներ, զվարճանքի վայրեր, պիցերիաներ: Երեխաները գալիս են 50-60 հոգանոց խմբերով և մի ամբողջ օր անցկացնում…
Հայկական ակնաբուժական նախագծի 5-րդ մարզային կենտրոնը կբացվի Եղեգնաձորում
«Հայկական ակնաբուժական նախագծի հետ հանդիպման արդյունքներով որոշեցինք, որ նրանց 5-րդ մարզային կենտրոնը կբացվի Եղեգնաձոր քաղաքում և կապահովի Վայոց ձորի մարզը բարձրորակ ակնաբուժական ծառայություններով, ներառյալ աչքի վիրահատությունները։ Նաև որոշեցինք, որ մասնագետների համատեղ այցելություններ կանենք Վայոց ձորի սահմանամերձ գյուղեր՝ բնակիչներին տեղում ակնաբուժական և ստոմատոլոգիական բուժօգնություն ցույց տալու համար»,- այս մասին իր Facebook-ի էջում հայտնել է ՀՀ առողջապահության…
«Լուսավոր Սահման»-ը բարեգործական ծրագիրը՝ Կոթի և Բերդավան գյուղերում
«Լուսավոր Սահման» ծրագրի շրջանակներում ՀՀ և ԼՂՀ խոցելի սահմանամերձ համայնքների տնային տնտեսություններին տրամադրվում են լուսադիոդային (LED) էներգախնայող լամպեր՝ գյուղերի կայուն զարգացմանը նպաստելու նպատակով։ Մայիսի 5-ին գործակալության թիմը մի խումբ կամավորների հետ ուղևորվեց Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան համայնքի Կոթի և Բերդավան բնակավայրեր։ Գյուղերի մշտապես բնակվող բոլոր տնային տնտեսություններին, առանց բացառության, նախատեսվում է բարեգործական սկզբունքով տրամադրվել 5-ական LED…
Սահմանապահ գյուղերի հենակետերն օրինակելի են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանի գլխավորությամբ այցելել էր Տավուշի մարզ: Քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատներ շրջայցը ՓԾ անձնակազմը սկսեց Չինարի սահմանամերձ համայնքի հենակետից։ Այս հենակետի շինության տարածքն ունի հատուկ խորհուրդ, այն պատահական ընտրված չէ և կիսում է…








