սանտիագո բեռնաբեու
«Սփոթիֆայ Կամպ Նոու»-ն հավակնում է 2030 թվականի Աշխարհի գավաթի եզրափակչին ընտրությունների ֆոնին
«Բարսելոնայի» «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտը պայքարում է 2030 թվականի Աշխարհի գավաթի եզրափակիչը հյուրընկալելու համար, միաժամանակ պատրաստվում է մարտի 15-ին կայանալիք ակումբի նախագահական ընտրություններին։
Լուիս Վասկեսը գլխավորում է «Խետաֆեի» հարձակումը կրճատ կազմով «Ռեալ Մադրիդի» դեմ
«Խետաֆեի» հարձակվող Լուիս Վասկեսը այսօր «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կգլխավորի թիմի հարձակումը «Ռեալ Մադրիդի» դեմ: Հյուրերը նպատակ ունեն մրցակցել տիտղոսի հավակնորդների հետ՝ չնայած «Արքայական ակումբի» առանցքային բացակայություններին։
Լուկա Մոդրիչը հեռանում է «Ռեալ Մադրիդից» 13 տարիների փառահեղ կարիերայից հետո
Լուկա Մոդրիչը հայտարարեց «Ռեալ Մադրիդից» հեռանալու մասին՝ 13 փառահեղ տարիներից հետո։ Նրա վերջին խաղը Սանտիագո Բեռնաբեուում կլինի այս շաբաթ օրը։
Ռեալ Մադրիդի թիմի ավտոբուսը վթարի է ենթարկվել Լիվերպուլից պարտությունից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլից» 2:0 հաշվով պարտությունից հետո «Ռեալ Մադրիդի» թիմի ավտոբուսը վթարի է ենթարկվել Անգլիայի M40 ավտոմայրուղում՝ բախվելով բեռնատարի։ Թեև վթարը լուրջ հետևանքներ չի ունեցել, այն ավելացրել է թիմի անհաջողությունները խաղադաշտից դուրս։ Վթարը տեղի է ունեցել հանդիպումից կարճ ժամանակ անց։ Ավտոբուսը, որը տեղափոխում էր թիմի հանդերձանքն ու այլ սարքավորումներ, բախվել է բեռնատարի։ Սոցցանցերում տարածված տեսանյութերում…
Բեյլը իր նվիրվածության շնորհիվ փայլուն խաղ ցուցաբերեց․ Կուրտուա
Գարեթ Բեյլի ակումբային կարգավիճակի մասին է խոսել «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան։ «Դու սիրում ես քո երկիրը, այն միշտ ավելի բարձր է, քան ակումբը: Բայց Գարեթը ամեն օր նվիրվում է ակումբին և նա պրոֆեսիոնալ է: Սոսիեդատի դեմ խաղում, երբ նա խաղադաշտ մտավ, ստեղծեց շատ վտանգավոր պահեր և օգտակար եղավ թիմին։ Նրա փոխանցումից հետո գրանցվեց Մուդրիչի գոլը։…
Ցանկանում եմ հանգստություն պահպանել և օր օրի ավելի շատ աշխատել. Ռոդրիգո
«Գալաթասարայի» հետ խաղում (6:0) իր գրանցած հեթ-տրիկի մասին է խոսել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ռոդրիգոն։ «Լսել, թե ինչպես է «Սանտիագո Բեռնաբեուն» անունդ վանկարկում, երազանք է: Իմ երազանքը կատարվեց: Ամեն ինչ շատ արագ ստացվեց, քան ես սպասում էի: Ցանկանում եմ հանգստություն պահպանել և օր օրի ավելի շատ աշխատել»,- բրազիլացու խոսքերն է փոխանցել Marca-ն: «Արաքայական» ակումբի վինգերը խոսել…
Վինիսուսը անկեղծացել է, թե ինչու է լաց եղել Օսասունայի դարպասը գրավելուց հետո
Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Վինիսիուս Ժունիորը խոստովանել է, թե ինչի համար է լաց եղել Լա Լիգայի շրջանակում կայացած խաղում «Օսասունա»-ի դարպասը գրավելուց հետո: «Մրցաշրջանի մեկնարկում ես մեծ դժվարություններ ունեի վնասվածքի պատճառով: Գոլից հետո լաց եղա, հանգստացա, քանի որ ես նորից վերադարձել եմ թիմ և ինձ դուր է գալիս խաղալ «Սանտիագո Բեռնաբեուում»,- երիտասարդ վինգերի խոսքերն է փոխանցում…
Մինչ 2021 թվականը չի կայանա Բեռնաբեուի գավաթի խաղարկությունը. Պերես
Ֆլորենտինո Պերեսը Մադրիդի «Ռեալի» ղեկավարության ամենամյա ժողովի ընթացքում հայտնել է, որ «Սանտիագո Բեռնաբեուի» գավաթի խաղարկությունը չի կայանա մինչ 2021 թվականը՝ մարզադաշտում կատարվող աշխատանքների պատճառով։ Երկրպագուների անվտանգությունը ապահովելու համար մրցաշարը չի կայանա ոչ այս մրցաշրջանում, և ոչ էլ հաջորդ մրցաշրջանում։ Պաշտոնական խաղերը՝ ինչպես նախապես պլանավորված էր, կկայանան։ Մարզադաշտի վերանորոգումից հետո այնտեղ կարգելվի նաև ծխելը։ Իսպանիայում նման…
Հայտնի է Ռեալ-Բարսելոնա հանդիպման օրը
Հայտնի է դարձել Իսպանիայի ընթացիկ առաջնության երկրորդ շրջանի՝ «Ռեալ Մադրիդ»-«Բարսելոնա» հանդիպման օրը: 26-րդ տուրի հանդիպումը կկայանա մարտի 2-ին, Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում և կմեկնարկի տեղական ժամանակով 20:45-ին (Երևանի ժամանակով 23:45-ին): Այս մասին հաղորդում է AS-ը՝ հղում կատարելով Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասին: Հիշեցնենք, որ առաջին շրջանի խաղում «Բարսելոնան» 5:1 հաշվով հաղթանակ է տոնել:









