fbpx
Սպորտ

Վինիսուսը անկեղծացել է, թե ինչու է լաց եղել Օսասունայի դարպասը գրավելուց հետո

Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Վինիսիուս Ժունիորը խոստովանել է, թե ինչի համար է լաց եղել Լա Լիգայի շրջանակում կայացած խաղում «Օսասունա»-ի դարպասը գրավելուց հետո:

«Մրցաշրջանի մեկնարկում ես մեծ դժվարություններ ունեի վնասվածքի պատճառով: Գոլից հետո լաց եղա, հանգստացա, քանի որ ես նորից վերադարձել եմ թիմ և ինձ դուր է գալիս խաղալ «Սանտիագո Բեռնաբեուում»,- երիտասարդ վինգերի խոսքերն է փոխանցում Football Espana-ն:

Հատկանշական է, որ վերջին անգամ բրազիլացին գոլի հեղինակ էր դարձել փետրվար ամսին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ