Սաշա Աֆյան
Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական վարույթն ավարտվել է
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ Աֆյանը կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության և հատուկ միջոցների կիրառումը:
Դադարեցվել է Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետի նկատմամբ քրեական հետապնդումը
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով»,-ասաց Արևիկ Խաչատրյանը: Նշենք, որ այդ հիմքը համարվում է ոչ արդարացնող: Առավել մանրամասն՝ Tert.am


