ՀՀ նախկին փոխոստիկանապետ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով»,-ասաց Արևիկ Խաչատրյանը:
Նշենք, որ այդ հիմքը համարվում է ոչ արդարացնող:
Առավել մանրամասն՝ Tert.am