Սապորո
Օլիմպիական խաղեր․ ներկայացվել է Սապորոյում անցկացվելիք մրցումների մրցուղին (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրապարակել է Սապորոյում անցկացվելիք մարաթոնյան վազքի և մարզական քայլքի մրցումների մրցուղիները: Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշել էր շոգի պատճառով նշված 2 մրցումները Տոկիոյից տեղափոխել Սապորո, որտեղ օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով ցածր է Ճապոնիայի մայրաքաղաքից: «Օդորի Պարկից» մեկնարկող մրցումների հիմնական մրցուղին կանցնի Սապորոյի կենտրոնով՝ հեռուստաաշտարակի, Հակայդոյի համալսարանի ու Տոյոհիրա գետի…
Օլիմպիական խաղեր․ մարաթոնյան վազքի և մարզական քայլքի մրցումները տեղափոխվել են
Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի մարաթոնյան վազքի և մարզական քայլքի մրցումները շոգի պատճառով տեղափոխվել են Սապորո, հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մամուլի ծառայությունը: Մրցումները տեղի կունենան «Օդորի Պարկում» (Odori Park): «Մեր առաջնային նպատակը մարզիկների առողջության մասին հոգ տանելն է: Մրցումները Տոկիոյից Սապորո տեղափոխելը դրա վառ ապացույցն է: Սապորոյում օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով ցածր է, քան Տոկիոյում:…
Տոկիո-2020-ի մարաթոնն ու մարզական քայլքի մրցումները կարող են անցկացվել Սապորոյում
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարել է, որ ծրագրում է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի մարաթոնյան վազքի և մարզական քայլքի մրցումները տեղափոխել Սապորո, որը 1972 թվականին հյուըընկալել է ձմեռային Օլիմպիական խաղերը: Մրցավայրի փոփոխությունը կնշանակի զգալիորեն իջեցնել ջերմաստիճանը մարզիկների համար: Սապորոյում ջերմաստիճանը 5-6 աստիճանով ցածր է, քան Տոկիոյում: Ավելի վաղ Տոկիո-2020-ի կազմակերպիչները մի շարք այլ միջոցներ են ձեռնարկել տապի…


