Սարիգյուղ
Կգազաֆիկացվեն Տավուշի մի շարք համայնքների փրկարարական հենակետերը
Կառավարության որոշմամբ կգազաֆիկացվի Տավուշի մարզի Բերդավան, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի, Ազատամուտ, Չինարի, Մովսես, Չորաթան, Սարիգյուղ, Ոսկեվան համայնքներում տեղակայված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության հրշեջ փրկարարական հենակետերը, ինչպես նաև «Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն» միջկառավարական ոչ առևտրային կազմակերպության տարածքում 10 դարպասով տեխնիկայի շվաքարան կկառուցվի։
Սահմանամերձ Սարիգյուղում մեկնարկեց «SԱRI FEST 2019»-ը
Հունիսի 2-ին սահմանամերձ Սարիգյուղում տրվեց «SԱRI FEST 2019» խորագրով մշակութային միջոցառումների մեկնարկը, որի նպատակն է ներդրողների, նվիրատուների, դրսում բնակվող սարիգյուղացիների ուշադրությունը հրավիրել գյուղի մշակույթի տան խնդրի վրա և միջոցներ հանգանակել շենքի վերանորոգման համար։ Մշակութային ավանդույթներով հարուստ գյուղը 2004 թվականից չունի մշակույթի տուն․ շենքն ավերվել է պատերազմական տարիներին։ Միջոցառման նախաձեռնության հեղինակը Լուսինե Էլլարյանն է, ով թեպետ…
Սարիգյուղում այս տարի առաջին հացի արտադրամասն է հիմնվել
Խորհրդային Միության փլուզումից հետո Տավուշի մարզի սահմանամերձ Սարիգյուղում այս տարի առաջին հացի արտադրամասն է հիմնվել։ Հիմնադիրն ու սեփականատերը 21-ամյա Դավիթ Եգանյանն է։ Բանակից հետո աշխատանքի առաջարկ էր ստացել Ռուսաստանում ապրող հորեղբորից։ Ասում է՝ մի պահ արդեն մտածում էր Հայաստանը լքելու մասին: «Սիրում եմ իմ գյուղը, էս աուրան ինձ հաճելի ա, էլի, ու որոշեցի, որ պիտի…



