ՍԴ նախագահ
Հրայր Թովմասյանն իր անձով ստվերում է Սահմանադրական դատարանը. Վահագն Հովակիմյան
«Ամուլսարի հետ կապված որոշումը պիտի լինի այն, որը որ պետությանը չի վնասի, այլ օգուտ կտա: Դրա համար շատ կարևոր է այդ վերջնական գնահատականը, որը այսօրվա դրությամբ մենք չունենք»,- այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Նրա խոսքով՝ իշխանությունն այս հարցով ձգձումներ չի անում. «Ամեն ինչ պետք է անել հետևողական…
Իրավապահներն ուսումնասիրում են ԱԺ-ում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները․ Armtimes.com
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները: Հիշեցնենք, ՍԴ նախագահ Թովմասյանը 2014-2017 թ-ը եղել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը: Ի դեպ, մամուլն օրերս գրել էր, որ առաջիկայում Հրայր Թովմասյանին կարող է մեղադրանք առաջադրվել արդարադատության նախարար աշխատած տարիներին նրա թույլ տված չարաշահումների համար: Հիշեցնենք, մամուլում բազմիցս գրվել է, որ նախարար…
ՍԴ-ն կքննի Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածի սահմանադրականության հարցը
Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշում է կայացրել քննության առնել Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու՝ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի որոշմամբ՝ գործի դատաքննությունը կմեկնարկի օգոստոսի 29-ին՝ ժամը 10:00-ին։ Գործի դատաքննությունը կանցկացվի գրավոր ընթացակարգով: Գործով որպես պատասխանող կողմ է ներգրավվել վիճարկվող օրենսգիրքն ընդունած մարմինը՝ Ազգային ժողովը: Համապատասխան որոշումները այստեղ և այստեղ։
Սահմանադրությունը պետության ողնաշարն է. Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը
ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ: «ՀՀ Սահմանադրական դատարանի անունից շնորհավորում եմ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ: Սահմանադրությունը պետության ողնաշարն է, իրավական պետության հիմքերի հիմքը։ Պետության կայուն զարգացման, անվտանգության, պետական ինստիտուտների անխափանության պաշտպանն ու գլխավոր երաշխավորը Սահմանադրությունն է: Ազգային պետություն ունենալու մեր ժողովրդի բաղձալի երազանքն ու հանուն դրա…
Վահե Գրիգորյանը և Հրայր Թովմասյանը գնացել են ՍԴ՝ աշխատանքի
Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը վաղ առավոտյան գնացել է Սահմանադրական դատարան՝ աշխատանքի։ ՍԴ աշխատանքի է գնացել նաև Հրայր Թովմասյանը։ Սակայն վերջինս չցանկացավ հարցերին պատասնել՝ նշելով, որ եթե կարիք լինի հայտարարություն անել, ապա կանի դա: ՍԴ-ում այսօր տեղի ունեցած աշխատակարգային քննարկման ժամանակ սակայն Վահե Գրիգորյանի երեկվա հայտարարությունները չեն քննարկվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց…
Ոնց տեսնում եք՝ աշխատանքի եմ գնում. Հրայր Թովմասյան
Քիչ առաջ Սահմանադրական դատարան ժամանեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Լրագրողները փորձեցին զրուցել նրա հետ: Այն հարցին, թե ինչպես կարձագանքի Վահե Գրիգորյանի երեկ Աժ-ում արված հայտարարությանը, նա պատասխանեց. «Ոնց տեսնում եք՝ աշխատանքի եմ գնում»,- լրագրողներին հայտնեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Նա հավելեց, որ եթե ինչ-որ այլ հայտարարությունների անհրաժեշտություն լինի, կանի:Այլ հարցերի Հրայր Թովմասյանը չցանկացավ պատասխանել: Նշենք…
Վահե Գրիգորյանը ՍԴ մուտք կգործի որպես ՍԴ նախագահ
Խորհրդարանի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը հունիսի 20-ին Աժ նիստի ընթացքում հանդես եկավ երդմամբ։ Տեղեկացնենք, որ քվեարկությունից անմիջապես հետո ՍԴ նորընտիր դատավորը երդվում է, սակայն Գրիգորյանը խնդրել էր հետաձգել իր երդման արարողությունը, որպեսզի մինչ այդ միջազգային բոլոր ատյաններում դադարեցնի իր մասնակցությունը՝ որպես փաստաբան։ «Ինձ համար բարձր պատիվ է ՍԴ դատավորի պաշտոնը երդմամբ ստանձնելը,…
ՍԴ նախագահի հարց չի քննվում այս պահին. Վահե Գրիգորյան
Հունիսի 13-ին ԱԺ-ում ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք հավակնություններ ունի դառնալ ՍԴ նախագահ: «Դատարանի նախագահի հարց չի քննվում այս պահին, ես թեկնածու եմ, հեռանկարում չեմ կարող ասել, եթե ասում եք, հեռանկարում էդպես են ասում, ովքեր են ասում, էդ հարցը լուծում են միայն դատավորները: Դատավորներն են որոշելու, ես պատրաստ եմ, այո´»,- նշեց…
ՍԴ-ի դիմաց բողոքի ակցիան շարունակվում է (ՖՈՏՈՇԱՐՔ)
Այսօր շարունակվում է Սահմանադրական դատարանի դիմաց մի խումբ քաղաքացիների կողմից իրականացվող բողոքի ակցիան: Նրանք պահանջում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը: Հիշեցնենք՝ ակցիան մեկնարկել էր երեկ՝ հունիսի 5-ին:
Բողոքի ակցիա՝ ՍԴ-ի դիմաց. քաղաքացիները պահանջում են Հրայր Թովմասյանի հրաժարականը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են սկսել Սահմանադրական դատարանի դիմաց: Նրանք պահանջում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը: Մանրամասները՝ տեսանյութում.
2018թ-ի տարեսկբին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը 70 միլիոն է հայտարարագրել
ՀՀ Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած տարեկան հայտարարագրերը՝ սկսած 2011 թվականից մինչև 2018 թվականը։ 2011 թվական Դրամական միջոցներ – հարկային տարվա սկիզբ՝ 120,000 ԱՄՆ դոլար և 6,750 Եվրո։ Հարկային տարվա վերջ՝ 70,000 ԱՄՆ դոլար և 6750 եվրո։ Եկամուտներ – 7,491,866 ՀՀ դրամ։ Հարկային տարվա ընթացքում 60,532,000…
Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ՍԴ նախագահի գլխավորած պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են դատական ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։
Մենք այսօր հզոր պետություն պետք է ունենայինք, աշխարհի հզորների հետ հավասարրը. ՍԴ նախագահ
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր նույնպես Ծիծեռնակաբերդում է: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Հրայր Թովմասյանը պատմեց. «Մի քանի օր առաջ ուղղակի հաշվեցի իմ պապիկի հոր սերունդները: Նա փրկվել էր Ցեղասպանությունից: Սերնդում մոտավորապես 140 հոգի կա: Եվ, այո՛, մեր ամենամեծ կորուստը որ եղել է, այն է, որ էս տարածքում մենք էսօր պիտի 70 միլիոնանոց պետություն լինեինք՝…













