ՍԴ նախագահ
Հրայր Թովմասյանի հայրն ու 2 դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Արցախի նախկին ՄԻՊ-ն իր Facebook-յան էջում գրել է․ «Շտապ Հենց նոր տեղեկացա, որ անհասկանալի պատճառով վաղը ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը։ Տղե՜րք, դուք հասկանու՞մ եք ինչ եք անում, հասկանու՞մ եք ինչ կարմիր գծեր եք տրորում»։ https://www.facebook.com/rubenmelikian/posts/10220361871341051
ՍԴ-ն պետք է դիտարկվի որպես մարմին, որը լուծում է սահմանադրական ճգնաժամերը և չի ստեղծում դրանք․ Վլադիմիր Վարդանյան
Այսօր խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադարձավ օրերս ԱԺ-ում կայացած` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի քվեարկությանը: Նշենք, որ նախագծին դեմ էր քվեարկել մեկ պատգամավոր, որի մասին խոսելով՝ պատգամավորը նշեց․ «Փակ-գաղտնի քվեարկության ընթացքում դիրքորոշում է արտահայտվել, և այդ դիրքորոշումն արժանի է հարգանքի»։ Նա հավելեց, որ…
Մեր վերապահումը «Իմ քայլի» փաստաթղթի իրավական ոչ լիարժեքությունն է․ Իվետա Տոնոյան
Այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ընթացքում ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը խմակցության անունից պատասխանեց այն հարցին, թե ինչու չեն մասնակցել Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած փաստաթղթի քվեարկությանը։ Տոնոյանը նշեց, որ թեև Հրայր Թովմասյանն «իրենց կուռքը չէ», և իրենք դեռ 2018 թվականին դեմ են քվեարկել Թովմասյանի նշանակմանը,…
Եկել է ժամանակը, որ Հրայր Թովմասյանը իր պաշտոնին հրաժեշտ տա․ Իոաննիսյան
Հրայր Թովմասյանին նշանակեց ՍԴ նախագահ նշանակեց ՀՀԿ-ն, հիմա Հրայր Թովմասյանն անում է խախտումներ՝ սպասարկելու այդ ուժին: Այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ խոսելով խորհրդարանում ընթացող ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցի մասին: Իոաննիսյանի կարծքով՝ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է կարգվել խախտումներով և հիմա եկել է…
Հրայր Թովմասյանին պաշտոնից հեռացնելու ԱԺ-ում մեկնարկած գործընթացն անպտուղ և փակուղային է․ «Սասնա Ծռեր»
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած ռեժիմի անդամ և դրածո Հրայր Թովմասյանին սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հեռացնելու նպատակով Ազգային ժողովում մեկնարկած ներկայիս գործընթացն անպտուղ և փակուղային է: Այս շատ տիպական օրկինակով կարող ենք փաստել, որ ռեժիմի կեղեքիչ կառավարման համար ժողովրդին պարտադրված կեղծ սահմանադրությանն ու…
ԱԺ-ն ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը
Այսօր Ազգային ժողովը փակ քվեարկությամբ քվեարկեց Հրայր Թովմասյանի՝ որպես Սահամանադրական դատարանի նախագահի լիազորություները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի շուրջ: Քվեարկությանը 132 պատգամավորներից մասնակցել են 101-ը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԲՀԿ-ն նախօրոք հայտարարել էր, որ չի մասնակցի նախագծի քվեարկությանը: Նախագծին կողմ են քվեարկել 98 պատգամավոր, դեմ՝ 1, իսկ 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Արդյունքում՝ որոշումն…
Չեմ կարծում, որ նախաձեռնությունը քաղաքական ուղղվածություն ունի․ Սեդա Սաֆարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այսօր հայտարարել էր, որ իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը քաղաքական ուղղվածություն ունի: Այս առնչությամբ փաստաբան Սեդա Սաֆարյանը նշել է, որ իր կարծիքով նախագիծը քաղաքական ուղղվածություն չունի: «Եթե քաղաքական ուժն է նման միջնորդությամբ հանդես գալիս, հետևապես այդպիսին կարող է լինել Հրայր Թովմասյանի տեսակետը։ Ոչ միայն «Իմ քայլն» է քննադատել…
Պարոն Թովմասյանի իրավունքն է` ներկա գտնվել, կամ ոչ․ Լիլիթ Մակունց
Այսօր լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով Հրայր Թովմասյանի ԱԺ նիստին ներկա չգտնվելու փաստին, նշեց․ «Պարոն Թովմասյանի իրավունքն է` ներկա գտնվել, կամ ոչ: Եթե որոշել է ներկա չգտնվել, ապա որևէ առարկություն այդ առումով լինել չի կարող»: Նշենք, որ այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում քննարկվել է նաև Հրայր Թովմասյանի՝ որպես…
ԱԺ-ն քննարկում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը
Այսօր ԱԺ նիստի ընթացքում քննարկվում է նաև Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։ ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ իրենք նիստին մասնակցելու համար հրավիրել են նաև Թովմասյանին, սակայն նա չի ներկայացել։ Նախագիծը ներկայացնում էր «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, ով տեղեկացրեց, որ երբ Թովմասյանը հայտարարել է, թե իրեն պատշաճ ծանուցում չի…
ԱԺ-ն չի կարող որոշել Հրայր Թովմասյանի աշխատանքային ճակատագիրը. Մակունցը համաձայն է Ծառուկյանի հետ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադարձել է ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին: Մակունցը նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը իրավունք ունի ինչպես հայտնել իր կողմ կամ դեմ կարծիքը, այնպես էլ չմասնակցել քվեարկությանը: Միաժամանակ, Մակունցը համաձայն է Ծառուկյանի հետ, որ ԱԺ-ն չի կարող որոշել Հրայր Թովմասյանի…
Ինչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ն Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի վերաբերյալ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագրողների Այսօր Ազգային ժողովի նիստի ընդմիջման ժամանակ լրագրողները ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հարց ուղղեցին այն մասին, թե ինչպես է խմբակցությունը քվեարկելու Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծին: «Մենք խմբակցությամբ հավաքվել ենք, քննարկել ենք, ահագին ժամանակ այդ հարցի շուրջ խոսում են, հանձնարարել ենք: Նախորդ…
Երբ ավարտենք իրավաբանների հետ քննարկումները, որոշում կկայացնենք. Արման Աբովյան
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, խոսելով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի մասին և պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն կողմ է այդ նախագծին, ասաց, որ հարցը դիտարկում են իրավական տիրույթում, քաղաքական բաղադրիչներ չկան: Նա տեղեկացրել է՝ երբ ավարտեն իրավաբանների հետ քննարկումները, որոշում կկայացնեն: «Ես…
Կարծում եմ, որ ՍԴ դատավորները այս հարցի շուրջ կկայացնեն անաչառ որոշում. Լիլիթ Մակունց
Այսօր լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ խմբակցության նախագիծը, որով քննարկվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացը սկսելու հարցը, քննարկվելու է այս քառօրյայում: «Ինչ վերաբերում է մյուս խմբակցությունների դիրքորոշումներին, եթե հիշում եք, որոշ ժամանակ առաջ նշել էի, որ եթե խմբակցությունները նպատակահարմար գտնեն արտահայտել իրենց դիրքորոշումները, ապա դա…
ՍԴ-ն բոլոր դժբախտությունների հեղինակ է. Նիկոլ Փաշինյան
Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տվեցին Արարատ Միրզոյանի այն ելույթի մասին, որը վերաբերում էր Սահամանդրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: Հարցը հետևյալն էր. ինչպե՞ս է վարչապետն ընդունել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, ԱԺ-ն պետք է գնահատական տա ՍԴ՝ սեպտեմբերի 4-ի որոշմանը, արդյո՞ք քաղաքական գնահատականները բավարա՞ր են, թե՞ ոչ: «Ես ողջունում եմ Արարատ…














