Սեյրան Օհանյանը
«Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար է ընտրվել Սեյրան Օհանյանը, իսկ քարտուղար` Արծվիկ Մինասյանը
Հուլիսի 22-ին «Հայաստան» դաշինքի Facebook-ի էջում հաղորդագրություն է տարածվել, ըստ որի` հուլիսի 21-ին անցկացվել է խորհրդարան անցած պատգամավորական խմբակցության նիստ, որը վարել է դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: Նշվում է, որ քննարկվել են խորհրդարանում Դաշինքի գործունեությանը վերաբերող հարցեր։ Նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը։