Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար է ընտրվել Սեյրան Օհանյանը, իսկ քարտուղար` Արծվիկ Մինասյանը

Հուլիսի 22-ին «Հայաստան» դաշինքի Facebook-ի էջում հաղորդագրություն է տարածվել, ըստ որի` հուլիսի 21-ին անցկացվել է խորհրդարան անցած պատգամավորական խմբակցության նիստ, որը վարել է դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

Նշվում է, որ քննարկվել են խորհրդարանում Դաշինքի գործունեությանը վերաբերող հարցեր։

Նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ