Սենատի նախագահ

  • Արարատ Միրզոյանն ընդունել է Ղազախստանի Սենատի նախագահ Նազարբաևային

    Արարատ Միրզոյանն ընդունել է Ղազախստանի Սենատի նախագահ Նազարբաևային

    ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 14-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Դարիգա Նազարբաևայի այցը նոր լիցք կհաղորդի հայ-ղազախական հարաբերություններին: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ կապերի խորացմամբ՝ ելնելով մեր երկրների փոխադարձ…

  • Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում է

    Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում է

    Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով: Այս մասին հայտնում է Kazinform-ը: Այցի շրջանակներում Նազարբաևան հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպումներ ընթացքում կքննարկվեն հայ-ղազախական երկկողմ համագործակցության, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերությունների…

  • Աննա Հակոբյանը մասնակցել է Եվրասիական մեդիա ֆորումին

    Աննա Հակոբյանը մասնակցել է Եվրասիական մեդիա ֆորումին

    ՀՀ վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը մայիսի 24-ին Ղազախստանի խորհրդարանի սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային հրավերով Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական մեդիա 16-րդ ֆորումին, որը կրում է «Դեգլոբալիզացիա․նոր համաշխարհային լանդշաֆտ» խորագիրը։ Ֆորումին «Վստահության ճգնաժամ․ գլոբալ ուժերի դասավորում» խորագրով քննարկման ժամանակ տիկին Հակոբյանն անդրադարձել է աշխարհի բազմաթիվ կետերում պատերազմների ու ռազմական գործողությունների խնդրին՝…

  • Արմեն Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

    Արմեն Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի և երկրորդ սենատի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Գերմանիայի ու գերմանացի փորձագետների դերը Հայաստանի օրենսդրական դաշտի բարեփոխումների իրականացման գործում: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև փոխգործակցության շարունակությունը ոչ միայն իրավական հարթության մեջ,…

  • Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի նախագահի հետ

    Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի նախագահի հետ

    Փետրվարի 8-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ (մարշալեկ) Ստանիսլավ Կարչևսկու հետ (Stanisław Karczewski): Սենատի նախագահը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթեց գործունեության մեջ` պատրաստակամություն հայտնելով աջակցել դեսպանին։ Դեսպան Մկրտչյանը, անդրադառնալով երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը, վստահություն հայտնեց, որ ՀՀ Ազգային ժողովի նախորդ տարվա արտահերթ ընտրություններից հետո այն…